Ինձ բնորոշ չէ արձագանքել նման մտքի «գոհարներին» ․ԱՀ ԱԺ փոխնախագահի պատասխանը Մարսել Պետրոսյանին
ՆերքաղաքականԱյսօր ԱՀ «Միասնական հայրենիք»-ի խմբակացության պատգամավոր Մարսել Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այցի նպատակին եւ ուղերձներին, մեղմ ասած, ոչ ադեկվատ պատասխան է հնչեցրել, մասնավորապես նշելով․<< Հարցի հասցեատերը ես չեմ, որովհետեւ ես չեմ մասնակցել հանդիպմանը, ընդհանրապես ոչ մի դեպուտատ էլ չի մասնակցել հանդիպմանը։ Որքան գիտեմ, հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ, խմբակցության ղեկավար․․․ ինչ էր, է՞, անունը` էն մորուքավորի․․․>>։
Նկատենք, որ խոսքը վերաբերում է վերը նշված պատգամավորի խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցին, ինչո՞վ է պայմանավորված պատգամավորի նման խոսելաձեւը փորձեցինք հետաքրքրվել անձամբ ԱՀ ԱԺ փոխնախագահ, (-տվյալ պահին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող) <<Միասնական հայրենիք>> ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԻՑ, ով պատասխանը համեմեց Ստալինի հայտնի խոսքերով․
-Ինձ բնորոշ չէ արձագանքել նման պասկվիլների մտքի <<գոհարներին>>։ Այնուամենյանիվ մեջբերեմ Ստալինի խոսքերը․<<Եթե Ձեզ հայհոյում է հակառակորդը, ապա Դուք ճիշտ ճանապարհին եք>>։ Եթե անկեղծ լինեմ, ապա երբեք չեմ հավատացել Մարսել Պետրոսյանի շիտակ համախոհությանը <<Միասնական հայրենիք>> կուսակցության գաղափարներին։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նա տասնյակ տարիներ ինձ ճանաչելով, մոտ երկու տարի իմ կողմից ղեկավարվող խմբակցության անդամ լինելով մոռացության է տալիս իմ անունը, ապա դա կարելի է բացատրել կամ մարդկային, (կամ կուսակցական) էթիկայի բացակայությամբ։ Կամ էլ նկատի ունենալով նրա 72 տարեկան հասակը, (ինչը ինձ թույլ չի տալիս ավելի կոշտ արձագանք եմ) վրա հասած ծերունական պրոբլեմներով։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
