⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Ադրբեջանցիները հայկական զորքի առաջ գալիս՝ Խնձորեսկի ձորով բարձրանում էին Շուշի․ Բերդաքաղաքի հանձնման բացառիկ մանրամասներ ականատես գնդապետի շուրթերով

Հանդիպում

<<Նիկոլ Փաշինյանը ինչ իրավունք ունի առհասարակ Արցախից կամ Շուշիից խոսելու, չէ որ ինքն էր ասում, ինքը լիազորված չէ խոսել Արցախի ժողովրդի կողմից, հիմա էդ ոնց որոշեց Արցախի 75 տոկոսի ճակտագիրը, հիմա էլ Արցախի մնացած մասն է որոշում, որ լինի Ադրբեջանի կազմում>>,-անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մարտերն ընթացել են հանուն Շուշիի, ասաց  «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ապա անդրադառնալով Շուշիի առեղծվածին մեր զրուցակիցը փակագծեր է բացում․

Թող Արցախով մտահոգ գեներալները ասեն էդ ոնց են հայրենիք, բանակ ու զինվոր սիրելով վիլլաներ կառուցել 

-Շուշին չեն գրավել, Շուշին գրավելու համար առնվազն տաս հազար զոհ պետք է տար թշնամին՝  Շուշին ուղղակի հանձնվեց։ Շուշին հանձնվեց, որովհետեւ Շուշիի համար կռիվ են տվել մենակ Արցախի ՊԲ-ն, հայկական բանակի որեւէ միավոր չի կռվել Շուշիի համար, ոստիկաներն էին գնացել, էն էլ դրանց տեղը պալիտ արեցին հենց ակումբի մեջ էլ սաղ կոտորվեցին։ Հայկական ո՞ր բանակային կորպուսն է կռվել Շուշիում, ո՞ր զորամասի զինվորն է կռվել, թող ինձ ցույց տան, ես ներողություն կխնդրեմ, չի եղել նման բան։ Կամ ով է կռվել Հադրութի համար, մենակ Արցախի բանակն է կռվել մեկ էլ Կուբաթլիի տանկվի պոլկը, ուրիշ ոչ մի զորամիավորում չի կռվել։ Եղել են կամավոներ, բայց պետական զորամիավորումներ չեն եղել։ Հայկական կողմը մենակ լավ հետնահանջի հրամաններ է տվել Կուբաթլուից սկսած, հայական զորքերը ընդամենը սահման են տվել։

Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին ադրբեջանցիները իրենց վարձկաններով հայկական զորքի առաջ գալիս Խնձորեսկի ձորի միջով բարձրանում Շուշի, ու մենք ոչ մի բան չէինք կարողանում անել։ Մարտակերտից մինչեւ Հադրութ որեւէ հայկական զորամիավորում չի եղել պատերազմի ընթացքում։

-Պարոն Ղումաշյան, այսօր մի շարք գեներալներ՝ Մովսես Հակոբյանը, Յուրի Խաչատուրովը, Տիրան Խաչատրյանը, Օնիկ Գասպարյանը հայտարարում են, որ մտահոգ են Արցախով։ Մարդիկ, ովքեր ժամանակին ունեին հնարավորություն Արցախի դարպասները այնպես անառիկացնելու, որ թշնամու մտքով անգամ չանցներ սողոսկել։

-Այ էդ գեներալները, որոնց թվարկեցիք ամեն մեկը միլիոնատեր են, էնպիսի կարողություններ ու դղյակներ ունեն, որ ամեն մեկը մի բանակ ստեղծելու փող արժի։ Բա էլ որտեղից բանակ սարքեին էդ մարդիկ, երբ բանակի փողերով բերել իրենց տներն են սարքել։ Հիմա ինձ էլ, Ձեզ էլ կասեն մեղադրում ենք, քննադատում ենք գեներալներին, դրա համար թող պատասխանեն իրենց աշխատավարձով ոնց են կարողացել էդքան կարողություն կուտակել, թող Արցախով մտահոգ գեներալները ասեն էդ ոնց են հայրենիք, բանակ ու զինվոր սիրելով վիլլաներ կառուցել մի հատ Հայաստանում, մի հատ Արցախում ու մի քանի հատ էլ արտերկրում։

Էսօր էլ բան չի փոխվել, նույն ոճով աշխատում է կառավարությունը, դրա համար էլ ասում եմ՝ երկու կողմում շան որդիներ են, ովքեր հավասարաչափ հայրենիքը բերեցին հասցրեցին կործանման։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված