Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի

Մայր թատրոնի բեմում ազգային խորհրդանիշ լավաշը` որպես ներքնազգե՞ստ

Մշակութային

Համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք ներկայացման ազդագիրը, որը, մեղմ ասած, վիրավորական բնույթ էր կրում: 2013 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության ցանկում տեղ գտած հայկական լավաշը ո՛չ ավել, ո՛չ պակաս գովազդային ազդագրի վրա վերածվել էր ռուս արտիստների համար ներքնազգեստի: Թերեւս վերջին անգամ լավաշ հագել էր հայտնի մուլտֆիլմի Նաղաշը, բայց այն բոլորովին այլ բնույթ էր կրում, մինչդեռ այս դեպքում` ուղղակի անարգանք կարելի է դիտարկել:

Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ այդ ներկայացման համար Մայր թատրոնում հարթակ տրամադրած Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, սակայն նա համառորեն զանգերին չէր պատասխանում: Իսկ ավելի ուշ ասաց, որ թատրոնի ֆեյսբուքյան էջում տնօրինության անունից հրապարակված հայտարարությունից բացի՝ «ավելացնելու ոչինչ չունի»:

Հայտարարության մեջ ասված էր հետեւյալը. «Համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել, որ քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որեւէ առնչություն չունի: Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը եւ գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետեւաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել եւ չի ստացել թատրոնի համաձայնությունը»:

Ըստ էության, թատրոնի տնօրինությունն այդպես էլ չի հստակեցնում, թե բանակցությունները շարունակելո՞ւ են, վերոնշյալ ներկայացումը չեղարկվելո՞ւ է կամ գոնե գովազդային խայտառակ պաստառը հանվելո՞ւ է: Եվ, վերջիվերջո, արդյոք այս հայտարարությունը կարելի է համարել սրտի մխիթարանք, երբ անգամ ներողության խոսք չկա ասված: Այսինքն` ստացվում է, որ եթե մեծ աղմուկ չբարձրանար, դավադիր լռությամբ՝ այս ամենը հանդուրժելո՞ւ էր թատրոնի տնօրինությունը, քանի որ արդեն օրեր շարունակ սոցցանցերում տեղադրված էր ներկայացման գովազդը` խայտառակ ազդագրով:

Ի դեպ, հավելենք, որ խոսքը ռուսական մի ներկայացման մասին է, որի սցենարի հիմքում չորս հոգու պատմություն է, ովքեր Հայաստանում լավ կյանք են փնտրում: Գլխավոր դերերում են «Comedy woman»-ի աստղերից Եկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Ալեքսանդր Գուդկովը եւ Եվգենի Բորոդենկոն: Այնպես որ, մնում է հուսալ, որ Մայր թատրոնն իր մեջ ողջախոհություն կգտնի եւ Նաղաշից հետո` լավաշը, որպես ներքնազգեստ, չեն կրի նատաշաներն ու սաշաները՝ այն էլ Մայր թատրոնի բեմում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված