Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Տխրահռչակ «դոկտոր մահ» ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ կրկին աչքի է ընկել զարմանալի բամբասանքով: Առողջապահական համակարգն ավերած սույն առանձնյակը, ընկնելով երկնագույն երազների գիրկը, եզրահանգել է, թե ընդդիմության պայքարի շարունակականության պատճառը սեփական դեմքն ինչ-որ կերպ փրկելն է. «գոյություն չունեցող» ընդդիմությունն իբր ընկել է իր իսկ լարած թակարդի մեջ: Իրականում օրերս կառավարական ամառանոցի շուրջը կատարվածը փաստում է տրամագծորեն հակառակի մասին. ընդդիմության պայքարը չի նահանջում, ցույցերի մասնակիցները չափազանց սկզբունքային են տրամադրված, գաղափարազրկվում է խունտան` չկարողանալով արդարացնել իրենց գոյությունը կառավարական առանձնատներում: Բայց Թորոսյան Արսենի բլթոցների պատճառները, իհարկե, հասկանալի են. սրանք առնվազն ներկա փուլում վայելում են ԱՄՆ եւ ԵՄ խոնարհվող դեսպանուհիների առերես աջակցությունը, ինչը թույլ է տալիս անել այն, ինչը մեկ այլ իրավիճակում հաստատ չէին մարսի: Իսկ հիմա դեռ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի ուժային կառույցի ղեկավար, կարճ ասած` ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցների կիրառման համար: Եվ մինչեւ 2018 թվականը ժողովրդավարության համար դոշ ծեծողները բերանները ջուր առած լուռ հետեւում են, թե ինչպես է բռնաբարվում իրենց սիրած դեմոկրատիա բառը իր բոլոր երանգներով: Չէ՞ որ ցուցարարների ջարդը տեղի է ունեցել ԵՄ դեսպանատան հարեւանությամբ: Բայց իր դերն է խաղում նաեւ վախը` սրանք գիտեն, որ նստելու են...

Փաստաբան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆՆ էլ հերթական անգամ փաստեց, որ ապօրինաբար կալանավորված Հայկ Սարգսյանի դեմ իրավապահ կոչեցյալները ոչ մի ապացույց չունեն. «Հարգելի իրավապահներ, ո՞ւր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վա՜յ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր… ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու… Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու` հարցրեք պարոն Ջհանգիրյանին»: Դե ինչ ասես, սրանք դեռ, ժողովրդի լեզվով ասած, «տաք» են, դեռ զարմանալիորեն չեն ըմբռնել, թե ինչպես են բավականին մոտ ապագայում իրենք «երգելու» քննիչների աշխատասենյակներում:

Գինին շառ է, շառ... Գինու փառատոնին ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ եկել էր այնպիսի թիկնազորով, որ երեւի թե այդտեղ ներկա մարդկանցից շատ էին: Իսկ ՀՀԿ-ական Արթուր Թովմասյանի փաստարկմամբ. «Սարյան փողոցում կապիտուլյանտ նիկոլի հետ նկարվել են. 1. տեղի ազգուրած անհայրենիքները, 2. պետական մարմիններում աշխատողները (բերովի), 3. Ռուսաստանի Դաշնությունից թռած լիբերաստ նավալնիստները, 4. Ուկրաինայից թռած լիբերաստ դասալիքները»: Մենք կավելացնենք նաեւ` հատուկենտ իրանցի եւ հնդիկ տուրիստները: Սակայն զարմանալիորեն Նիկոլից հետ չեն ընկնում նրա երկրպագուները: Նրանցից մեկը Ֆեյսբուքում գրել է. «Երկար մտածեցի` գրել-չգրել, բայց որոշեցի գրել: Մեր առաջնորդին կերանք»: Խոսքը ոչ թե Նիկոլի մարմնի մասին է` չնայած ֆանատները մի օր էլ դրան կհասնեն, այլ կապիտուլյանտի պատկերով տորթի... Այսինքն, զարմանալիորեն ստացվում է, որ Նիկոլը ոչ թե փախել է, այլ` կերվել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված