Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ՂՈՒՇԲԱԶ ԱՐՓՈՅԻ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ

– Ի՞նչ է նշանակում` տներով պիտի գնանք, բա ո՞ւր են:

Արփի Դավոյան

* * *

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՐԳԸ

(ՊՌՈՇՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԲԱԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՇԻԿԸ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ` ՆԻԿՈԼԻՆ)

– Վարդ կոշիկիս թայը, պախա քեզի հիշատակ,

Կարողա իկամ, կարողա չիկամ, Նիկոլ ջան,

Կոշիկս ծախա, ճժերիդ պախա, Նիկոլ ջան:

* * *

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԵՐԳԸ

(ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԲԱԽՈՒՄԻՑ ՀԵՏՈ)

– Վարդ կոշիկս, վարդ կոշիկս,

Վարդից գեղեցիկ մաշիկս...

* * *

ՍԱԼՅՈՒՏԸ ԴՐՍԻՑ ԵՆ ԽՓԵԼ

Ոստիկանությունից հայտնում են, որ կառավարության ամառանոցի մոտ իրենք հատուկ միջոցներ չեն կիրառել, այլ ընդամենը Նիկոլի վերջին զանգի սալյուտ են տվել:

* * *

ՀԱԿԱԷՎՈԼՅՈՒՑԻԱ

(ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԺ ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ձկնագետների` մանդատից զրկվելուց հետո անկախ պատգամավոր Իշխանը փողոցի քաղաքական դաշտում կվերածվի անկախ շերեփուկի...

* * *

БЕЛАЯ ГОРЯЧКА

(ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԻՆ)

– Իշխան ջան, գինի լից, խմողաց անուշ...

* * *

ՆԻԿՈԼԸ` ԷԼԼԱ ՏԱՐՈՒՆՑԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

– Ես գնում եմ գինետուն

Դարդերս մոռանալու,

Կորցրել եմ Աննային՝

Գինետան ճանապարհին:

* * *

ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ Ա ԱՆՑԵԼ

Ֆրանսիայի հրապարակից հայտնում են, որ Նիկոլին Երեւանի փողոցներում գինովցած զվռնելու կանաչ լույսը իրենք չեն վառել...

* * *

ԳԻՆՈՎՑԱԾՆԵՐԸ

(ՆԻԿՈԼԻՆ՝ ԳԻՆՈՒ ՏՈՆԻՆ ՋԵՐՄ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պատմաբանների` Գինու փառատոնին Նիկոլին ջերմ դիմավորելը կրկին  ապացուցում է, որ իրոք գինին շառ ա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ