⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼԸ»

Թեմա

Խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագիծը, որի հիմնական մեխը  ձեւակերպումն էր, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», Ազգային ժողովի արտահերթ նիստում այդպես էլ չքննարկվեց: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ինչպես նախապես հայտարարել էին, չներկայացան եւ քվորում էլ չապահովեցին: Ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:

– Նախորդ ողջ շաբաթվա ընթացքում փողոցում պայքարող ընդդիմությունը գնում էր կառավարության մասնաշենքերը, որպեսզի նախարարներից հարցներ, թե համամի՞տ են այն մտքի հետ, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Նույն այդ ընթացքում նախարարները ԱԺ-ում ներկայացնում էին 2021 թ. պետական բյուջեի կատարողականը հանձնաժողովների նիստերում: Ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չգնացին խորհրդարան եւ այդ հարցը չուղղեցին նրանց:

– Վստահ եղեք, որ նաեւ այդ գործիքակազմը կօգտագործվի: Այս պարագայում կարծում եմ` նախարարներն իրենք պետք է շահագրգռված լինեին րոպե առաջ զատվել այն խունտայից, որ Հայաստանի եւ Արցախի ապագան կասկածի տակ է դնում, գտնել մեզ եւ հայտնել, որ իրենք իրենց համաձայնությունն են հայտնում այդ հայտարարությանը: Իսկ մեր գտնվելու վայրը շատ պարզ է` Հայաստանի Հանրապետություն, Ֆրանսիսայի հրապարակ, հայ ժողովրդի կողքին:

– Հայտարարում եք, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», իսկ  ինչո՞ւ չեք հստակեցնում, թե որտե՞ղ է լինելու, ի՞նչ կարգավիճակում:

– Ցանկացած քիչ թե շատ միջազգային հարաբերություններից տեղյակ մարդը կհասկանա, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եզրույթն այն կարմիր գիծն է, որն անհրաժեշտ է հայկական բանակցային կողմին (եթե այդպիսին գոյություն ունենար), որպեսզի իրականացվեր հայանպաստ, հայկական օրակարգով եւ ամենակարեւորը` Արցախի ապագան երաշխավորող լուծում: Այն հարցադրումները, որ հիմա եք տալիս, առկա են Մադրիդյան սկզբունքներում, միակ աշխատանքային Կազանյան փաստաթղթում: Հետեւապես, իմանալով, թե ես որ քաղաքական թիմի անդամ եմ, վստահ եմ` իմ պատասխանները գիտեք:

– Եթե ամեն պահի կա վտանգ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որեւէ հակահայկական փաստաթուղթ ստորագրել, մինչդեռ չի կանխվում ո՛չ նրա թռիչքները, ո՛չ նրա հանդիպումները, սա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունը ոչ թե կասեցնելու է այս գործընթացն, այլ հետեւանքների դեմ է պայքարելու:

– Բնականաբար, հիմա չեմ մանրամասնի այն ամբողջ գործիքակազմը, որը մենք կիրառելու ենք հայրենավաճառությունը կանխելու համար: Վստահ եմ, որ դեռ շատ են լինելու առիթներ, որ ես եւ մեր համաքաղաքացիները ցանկացած օրենքով սահմանված եւ չարգելված միջոցներով կանխենք հայրենադավաճանությունը: Ներողություն, բայց մնացածը չեմ բացահայտի: 

– Այդուհանդերձ, դեռեւս մայիսի սկզբից ընդդիմադիր հարթակից անընդհատ հնչում է, որ քիչ է մնացել այս իշխանությանը: Փողոցային պայքարից անցել է մեկ ամսից ավելի, այդ քչին դեռ շա՞տ կա:

– Ինձ համար բացարձակ տարբերություն չկա, թե ինչքան ժամանակ կպահանջվի  պայքարելու մեր հայրենիքի ապագայի համար: Դրանից հոգնել կամ ասել, թե առաջին փորձը կիսատ ստացվեց, լավ չստացվեց, կամ էլ միայն աշխատանքային ժամերին հայրենիքի համար պայքարել եւ հայրենասիրությունից խոսել, չեմ ընդունում: Պետք է պայքարենք այնքան, մինչեւ հասնենք հաջողության:

– Մտավախություն չունե՞ք, որ մինչեւ կհասնեք հաջողության` իշխանությունն այդ ընթացքում իր «սեւ գործն» ավարտին կհասցնի:

– Իշխանությունն արդեն վաղուց իր «սեւ գործը» չի կարող անել, եւ ես սա ասում եմ ոչ միայն հիմնված լինելով սեփական վերլուծության, այլ նաեւ որոշակի ազդակների վրա: Ամբողջ աշխարհն արդեն իսկ գիտակցել է, որ բանակցել եւ որոշման գալ Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ Արցախի ապագայի հարցում, անիմաստ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ