⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ, ԹԵ ՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ ԼԻՆԻ, ՈՐՏԵՂ ԼԻՆԻ»

Թեմա

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծի քննարկումն արտահերթ նիստում, ըստ էության, խուսափելով արտասանել առնվազն մեկ նախադասություն, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Չկայացած նիստի եւ դրա պատճառների մասին զրուցեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ:

– Իշխանական պատգամավորները պատճառաբանում են, թե հիմա ասել`«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», նշանակում է վնասել բանակցային գործընթացին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այս մարդիկ ղարաբաղյան շարժման տրամաբանությունն ընդհանրապես չեն հասկացել: Այդ նույն տրամաբանությամբ կխանգարեր գործընթացին 1992 թվականի հուլիսի 8-ին ընդունված ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, որով բացառվում է Արցախը Ադրբեջանի կազմում որեւէ փաստաթղթի ստորագրում Հայաստանի կողմից: Բայց այդ փաստաթուղթը երբեք չխափանեց գործընթացը, ընդհակառակը` մենք արժանապատիվ դիրքերով գնացինք բանակցությունների: Իմաստն այն է, որ կոնֆլիկտն առաջացել է նրանից, որ երկու կողմերն ունեն տարբեր մոտեցումներ. Ադրբեջանն ասում է` Արցախը իմ կազմում է, իսկ Հայաստանն ասում է` Արցախն անկախ է:
– Բայց այսօր հայտարարում եք, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ու չեք հստակեցնում, որ անկախ է մնալու: Ինչո՞ւ:
– Այդ մասին հստակ արձանագրված է մեր ներկայացրած հայտարարության նախագծում: Մենք ասում ենք, որ Արցախն անկախ պետք է լինի` Ադրբեջանի կազմից դուրս: Մեր հայտարարության 7 կետերը  կարմիր գծերն են, եւ նվազագույնն անհրաժեշտ է բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Իսկ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է երաշխավորի նաեւ Հայաստանը, նույնպես գրված է փաստաթղթում: Արցախի ժողովուրդը պետք է որոշի, թե ում կազմում լինի, որտեղ լինի: Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը կատարվում է Արցախի ժողովրդի միջոցով, եւ իրենց տեսակետն այստեղ հնարավոր չէ անտեսել:

– Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասաց`  «Արցախը Հայաստան է եւ վերջ», հետեւանքը եղավ 44-օրյա պատերազմը: Մտավախություն չունե՞ք, որ ստեղծված իրավիճակում հայտարարել, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», կարող է հերթական առիթը տալ Ադրբեջանին մի նոր սահմանային սադրանքի:

– Էլի եմ ընդգծում` 1992 թվականին դրա մասին արդեն բարձրաձայն ասել է Գերագույն խորհուրդը, Արցախը գնացել է ինքնորոշման ճանապարհով, որի առաջին հանգրվանն անկախությունն էր: Դրանից հետո Արցախը կորոշեր` միանալ, թե` ոչ, ու այս ճանապարհն է, որն ուզում են խաթարել: Չի՛ կարելի թռնել այդ հանգրվանի վրայից, որովհետեւ սա նշանակում է ամբողջ անցած ճանապարհը, Արցախի ժողովրդի դիրքորոշումը դնել կասկածի տակ, մինչդեռ այն ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ