Լուլուն վերադարձրեց «գողոնը»
ԹեմաԽորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, թեպետ չկայացավ, բայց մի դրական արդյունք ունեցավ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ վերադարձվեց իր սեղանի Արցախի դրոշը, որը նիստերից մեկի ժամանակ «թռցրել էր» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԸ հանդիսավոր կերպով դրոշը հետ վերադարձրեց Ա. Գեւորգյանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
