Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին

Մենակ մեռնելո՞ւ համար ենք, հիվանդանալու իրավունք չունե՞նք. փոխգնդապետը ծեծել ու հայհոյել է ազատամարտիկին

Հանդիպում

Եռամսյա կամավորական հավաքին՝ ՄՈԲ-ի հետ Սիսիանի զորամասերից մեկն է բարձրացել ազատամարտիկ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Սակայն, իր ռազմական ուղին փառք ու պատվով անցած մարտիկը հայտնվել է, մեղմ ասած, անելանելի վիճակում: «Իրավունքի» հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչ անմարդկային վերաբերմունք են դրսեւորել իր հանդեպ՝ հենց զորամասում:

- Գտնվում էինք 3500 մ բարձրության վրա, իսկ ես ճնշման խնդիր ունեմ, վատացա, բոլորը վախեցել էին: Շտաբի պետը՝ մայոր Գոռը, հարցրեց՝ «գուցե դիրքեր չբարձրանա՞ս, մնաս այստեղ», բայց ես ասացի՝ «ինչպե՞ս թողնեմ ընկերներիս մենակ, մանավանդ, որ վիճակը խառն է»: Այդպես մայիսի 23-ին բարձրացանք դիրքեր, սակայն երեք օր հետո՝ միանգամից գլուխս պտտվեց, կարծես, կարուսել նստած լինեի, ուշքս գնաց ու ընկա գետին: Միայն հիշում եմ, որ տղերքը ջուր լցրեցին վրաս, գիտակցությունս հետ եկավ ու տարան ներս: Մի երկու ժամ հետո՝ էլի նույն  պատմությունը, նորից ընկա… Հրամանատարս, որի անունը Սմբատ է ու կարգին տղա է, զանգ տվեց զորամաս ու ասաց, որ այս մարդու վիճակը վատ է,  կարող է մեռնի, միգուցե ինֆակտ է խփել, եկեք, հասեք: Բայց ոչ մի մեքենա իմ հետեւից չուղարկեցին: Իսկ թիկունքի պետը հեռախոսով գոռում էր, թե բա՝ «իրեն ասել էինք չբարձրանա, ինչի՞ բարձրացավ, թող մնա, սատկի»: Փաստորեն, ստացվում է, որ եթե զինվոր ենք, մենակ մեռնելո՞ւ համար ենք, հիվանդանալու իրավունք չունե՞նք: Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ոչ միայն եռամսյա հավաքի մասնակիցների, այլ նաեւ նրանց ընտանիքների բուժումն անվճար է: Բայց ի՞նչ բուժում, տեսեք, թե ինչ է կատարվում իրականում:

- Պարոն Ավետիսյան, ու այդ վիճակում մինչեւ ե՞րբ եք մնացել դիրքերում, ի՞նչ տեղի ունեցավ հետո:

- Մայիսի 31-ին նոր բարձրացան դիրքեր, հաց ու ջուր բերեցին, իմ համար չէին եկել: Էլի չէին ուզում իջեցնել, մտածում էին, թե ինչ անեն, բայց հրամանատարս ասաց. «Եթե էս  մարդը մեռավ, ես պատասխանատու չեմ: Դուք գրեք, որ պատասխան եք տալու դրա համար, նոր թող մնա այստեղ»: Միայն այդ ժամանակ վախեցան ու իջացրեցին: Բայց փոխանակ ինձ միանգամից տանեին հոսպիտալ, ասացին՝  գնա Երեւան, բժշկի թուղթ բեր, որ խնդիրներն ունես: Պատասխանեցի, որ ոտքի վրա անգամ չեմ կարողանում կանգնել, ամբողջ զորամասը գիտի իմ վիճակի մասին, ոտքով ինչպե՞ս գնամ: Սակայն, անդրդրվելի էին, ինձ ոտքով ճանապարհեցին, թե գնա ու թուղթը բեր: Պատկերացրեք, որ գլխապտույտով, երկու շիշ ջուրը գլխիս լցնելով` մի կերպ հասել եմ Երեւան: Գնացել եմ պոլիկլինիկա, ուղեգիր են տվել նեւրոպոտոլոգի մոտ: Բժիշկը գրել էր, որ այս մարդը խնդիրներ ունի, առանց ՄՌՏ-ի՝ չենք կարող բուժում նշանակել:

- Բայց էլի ունեցե՞լ եք նման առողջական խնդիրներ, թե՞ նոր է ի հայտ եկել:

- Վերջին պատերազմից հետո՝ առողջական խնդիրներ ունեի, երբ եկա Երեւան, ուղեգիր վերցրեցի ու գնացի Մուրացանի հոսպիտալ, որ գոնե անվճար բուժեն, բայց ոչ մի բուժում չարեցին: Եթե այն ժամանակ ինձ բուժեին, որպես կռված տղու, էս օրը չէի ընկնի: Գումար էլ չունեի բուժման համար, ինչքան հնարավոր էր, մեջքս բուժեցի, որովհետեւ ողնաշարի խնդիր ունեի: Ինչեւէ, վերադառնալով նախորդ հարցին՝ ասեմ, որ 10 օր է անցել՝ մինչեւ նորից վերադարձել եմ զորամաս, իրենց ուզած թուղթն էլ տարել, որ ուղարկեին Սիսիանի հոսպիտալ, այնտեղից էլ՝ Մուրացանի հոսպիտալ: Նույնիսկ այդ վիճակում սափրվել եմ, ինձ կարգի բերել, որ չասեն, թե մեզ չի հարգում, ու նոր մտել եմ զորամաս՝ փոխգնդապետ Պապոյանի մոտ: Ու չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց այդտեղ: Երեւի, արդեն իսկ ջղայնացած էր ու որոշեց, որ հերսերը իմ վրա պետք է թափի: Հենց ասացի՝ «պարոն փոխգնդապետ, ես թղթերը բերել եմ Երեւանից, ամեն ինչ ինձ մոտ շատ լուրջ է», վեր կացավ տեղից ու գոռաց. «Արա՛, ռադ եղեք, կապիկներ եք սաղդ, դուք կռվող չեք, դուք ծառայող չեք»: Միայն հասցրեցի ասեմ, որ ինձ չեք ճանաչում, ինչո՞ւ եք վիրավորում, ի՞նչ իրավունքով, հասավ վրաս, խփեց դոշիս ու շպրտեց մի կողմ, երեւի, մի 150 կգ-անոց ջան ուներ: Ու էլի գոռում է, թե՝ «էս կապիկին հանեք, ռադ արեք զորամասից»: Իսկ իր մանկլավիկները ինձ հանեցին դուրս, հետեւիցս էլ հայհոյեցին:

- Նախարարություն, ռազմական ոստիկանություն չե՞ք դիմել, ի՞նչ են ասել:

- Զանգել եմ ռազմական ոստիկանություն, բայց չեմ կարծում, թե նրա դեմ ինչ-որ բան կանեն, որովհետեւ արդեն 2-3 անգամ հետ են զանգել, թե մի բողոքեք, մենք ձեզ կտանենք կբուժենք: Բայց ասել եմ, որ թքած ունեմ ձեր բուժելու վրա, պարտք կանեմ, կբուժվեմ, բայց դուք պատժվելու եք, որ մասայի դեմն ինձ նման կռված տղուն նսեմացրել ու խայտառակ եք արել, ծեծելով հանել եք դուրս, դու լրիվ գժվել եք: Իրենց առաջարկները մերժել եմ,  ասել եմ, որ ինձ ոչ մի բան պետք չէ, կմեռնեմ վրանի մեջ, բայց դուք դատվելու եք: Ամեն դեպքում, ոստիկանությունը եկավ, բայց ասացին, թե ուժգին կապտուկներ հարվածներից չեմ ստացել: Այսինքն՝ մի հատ էլ պիտի տային, սպանեին, որ գործ հարուցվեր: Ամենավիրավորականն այն է, որ չեն ուզում բուժեն, թող չբուժեն, բայց ինչո՞ւ են այսպես վերաբերում Հայրենիքի պաշտպանին: Պաշտպանության նախարարություն էլ եմ զանգահարել, մի աղջիկ պատասխանեց ու ինձ առանց ճանաչելու ասում է. «Պոստեր գնալը միայն հիվանդանոցում պառկելու համար չէ»: Սա է նիկոլական թայֆաների դեմքը: Ես Ռուսաստանից եկել եմ ու մասնակցել պատերազմին, բայց երբ մեռնում էի, 10 օրում մի բուժօգնություն չցուցաբերեցին:

- Կարծում եք՝ ուղորդված միտո՞ւմ է եղել հենց Ձեր դեմ, ինչո՞վ, ի վերջո, կբացատրեք, բարձրաստիճան սպաների նման պահվածքը:

- Նախ ասեմ, որ զորամասում բոլորն ապարանցիներ են: Այստեղ մի լուրջ պահ կա: Գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի եղբայրը Արագածոտնի մարզպետի տեղեկալն է: Ես հիմա իրենց հետ շատ մեծ խնդիրներ ունեմ, դատական գործընթաց կա, կարելի է ասել հարաբերությունները թշնամական են: Մի անգամ դիրքերում մեկն ինձ ասաց, թե ճանաչում է ինձ ու Փարվանյանների բարեկամն է, հետո էլ հարցրեց, որ եթե ես մեռնեմ էդ գործը կփակվի՞: Ասացի՝ այո, որ խփեք, գործը կփակվի, խնդիր չեք ունենա: Բոլորը գիտեն այդ մասին, ու հիմա ամեն ինչը կասկածում եմ, որ ոչ միայն ինձ չեն բուժի, այլ ամեն ինչ կանեն, որ վարի գնամ: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս ամենը կապված է Էդգար Փարվանյանի հետ: Ինչ իմանամ, ամեն ինչ սպասելի է, Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանն ամեն ինչ կանի, որ այդ պաշտոնին մնա, բայց ես քանի ողջ եմ, նա այդ պաշտոնին չի մնալու, շուտով դատվելու է: Իմ հանդեպ սխալ են վարվել: Ախր ես չգիտեի, որ Ապարանի վաշտն է այդտեղ, եթե իմանայի, որ Փարվանյանների բարեկամներն են, կյանքում չէի գա, կգնայի Կապանի դիրքերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top