Հունիսի 11-ը պատմության մեջ
Օրացույց
- 1496 թ. – Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:
- 1580 թ. – իսպանացի կոնկիստադորները հիմնեցին Բուենոս Այրեսը:
- 1770 թ. – ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց կորալյան Մեծ Արգելախութը:
- 1864 թ. – ծնվել է Ռիխարդ Շտրաուսը, գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր (մահ. 1949 թ.):
- 1910 թ. – ծնվել է Ժակ Իվ Կուստոն, ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ (մահ. 1997 թ.):
- 1963 թ. – Սայգոնում ինքնահրկիզվեց բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:
- 1965 թ. – Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Բիթլզ խմբի անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության շքանշանով: