Հունիսի 10-ը պատմության մեջ
Օրացույց
- մ.թ.ա. 323 թ. – համաձայն պատմիչ Դիոգենես Լայերտացու` մահացել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:
- 1865 թ. – Մյունխենի օպերային թատրոնում տեղի ունեցավ Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի պրեմիերան:
- 1909 թ. – առաջին անգամ օգտագործվեց «SOS» ազդանշանը:
- 1921 թ. – ծնվել է Արքայազն Ֆիլիպը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը:
- 1926 թ. – մահացել է կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին (ծն. 1852 թ.):
- 1943 թ. – հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացավ արտոնագիր:
- 2000 թ. – բացվեց Լոնդոնի Միլենիում կամուրջը: