Հոգեհանգստի օրը իր ծննդյան օրն էր, որին պատրաստվում էր մեծ սիրով․ Ահասարսուռ մանրամասներ․ Ինչ է նախորդել 17-ամյա աղջնակի ինքնասպանությանը
ԹեմաՀունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա Ն. Հ-ի դին: Ըստ աղբյուրի, նախնական տեղեկություններով, վերջինս ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Ինքնասպանություն գործած Ն. Հ-ն, ըստ աղբյուրի, սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:
Ինքնասպան եղած աղջնակի մասին եւ ողբերգական դեպքին հաջորդող ուշագրավ դրվագների մասին զրուցել ենք Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանի հետ։
Տիկին Էդիլյանը նախ խորը ցավով նկատեց․
-Շոկի մեջ ենք, երբեք չէինք սպասի, որ կարող է ձեռք բարձրացնել իր վրա մեր աղջիկը։ Մեր սանը շատ համեստ, հանգիստ աղջիկ էր, սովորելու առումով չի փայլել առանձնապես, բայց միշտ բնութագրվել է, որպես համեստ ու դաստիարակված աղջիկ։ Թեեւ վերջին շրջանում, մասնավորապես վերջին երկու ամիսներին՝ ընկերները նկատել են, որ դարձել է ինքմամփոփ, սկսել է հաճախ բացակայել դասերից, բնականաբար, ծնողի գիտությամբ։ Եկել է դասերի, դասերի կեսից խնդրել է գնալ տարբեր պաճառաբանություններով, ծնողին զգուշացրել ենք, որ ուղարկում ենք տուն, ծնողը ասել է, որ տեղյակ է։ Անգամ ծնողը դժգոհել է, որ դժվարությամբ ենք թույլ տալիս դասի կեսից գնալը, մայրը ասել է, եթե իմ աղջիկը դուրս է գալիս՝ մենք տեղյակ ենք։
Աղջկա երկու եղբայրները որոշ մտավոր խնդիրներ ունեն, բայց աղջկա մոտ նման բան չէր նկատվում, բայց մեկուսացած երեխա էր, չշփվող։
-Տիկին Էդիլյան, իսկ ի՞նչ պատչառաբանությամբ էր դասերից բացակայում։
-Տարբեր՝ իբր վատառողջ է, ալերգիա ունի ու նման բաներ։
-Տիկին Էդիլյան, իսկ վերջին օրերին դպրոց հաճախո՞ւմ էր։
-Հա, իհարկե, ավելին մասնակցել է Վերջին զանգի արարողությանը, բոլորի հետ շփվել է, անգամ տուն գնալիս դասղեկին համբուրել է, ցտեսություն ասել։
-ԴԵպքն էլ հենց Վերջին զանգի օրն է եղել չէ՞։
-Այո, դրա հաջորդ օրը նրա ծննդյան օրն էր եղել, ինչին մեծ հաճույքով պատրաստվում էր։ Ցանկություն էր հայտնել ծննդյան օրը սրճարանում նշել, ժամ են պայմանավորվել, տորթ պատվիրել, ինքը իրա փուչիկները փչել է ու պատրաստվել իր տոնին։ Ցանկացել է սպիտակ զգեստ հագնի, ինչը գնել են, անգամ փորձել է, թե ինչպես է նրան սազում։ Բոլոր բարեկամներին զանգել հրավիրել է, որպեսզի անպայման գան ծննդյան տոնին։ Հոգեհանգստի օրը իր ծննդյան օրն էր, որին պատրաստվում էր մեծ սիրով։
-Իսկ ո՞վ է նրան հայտնաբերել այդ վիճակում։
-Ասում են՝ մայրը, ման են եկել տանը, չեն գտել, մայրը բարձրացել է տանիք ու տեսել կախված դստերը, մայրն էլ իջեցրել է, բայց արդեն ուշ է եղել։ Մայրը շատ ծանր վիճակում էր, անընդհատ ուշքը գնում էր։ Չգիտեմ, ահավոր բան է, մեզ համար շոկային էր սա։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
