Արայիկ Հարությունյանն այցելել է Հակոբավանքի վանական համալիր
ՆերքաղաքականԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հակոբավանքի վանական համալիրում մատուցված Սուրբ պատարագին։ ԱՀ նախագահը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կարճ տեսանյութ է տեղադրել։
«Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև հոգևոր կենտրոնի վերականգնման ծրագրի անհրաժեշտությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունն այդ առումով կգործադրի անհրաժեշտ ջանքեր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
