Իբր ես գնացել եմ Շուշի ու տեսել իրենց վարչակազմում մեզ հետ երկար տարիներ աշխատած մի տղամարդու․ Շուշիի քաղաքապետը բացառիկ մանրամասներ է պատմում
Ներքաղաքական
«Շուշիում տարիներ շարունակ ապրել է մի գերմանացի, սակայն վերջերս պարզվել է , որ այդ գերմանացին թուրք է։ Հայաստանի ԱԱԾ-ն ու նաև Արցախի ԱԱԾ-ն, որ այդ գործին ծառայողները պիտի լինեին, դա չեն նկատել»,- նման հայտարարություն էր արել Ֆրանսիայի հրապրակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ի՞նչ ադրբեջանցու՝ գերմանացու տակ թաքնվածի մասին է խոսքը, իրականությո՞ւն է արդյոք առհասարակ վերը նշվածը հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից, ով բավական ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․
-Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, ու առհասարակ այս վերջին շրջանում էնքան տենց ստից բաներ են ասել։ Օրինակ, իբր Ավան Պլազայում մի հատ ադրբեջանցի ԱԱԾ փոխգնդապետ է աշխատել հայի անվան տակ։ Հետո ասել են, իբր ես գնացել եմ Շուշի ու տեսել էնտեղ ոչ ավել ոչ պակաս Ավան Պլազայի տնօրենին՝ Սարգիս Գալստյանին, ինչը, բնականաբար սուտ է։
Ավելին, ասեմ, Շուշիում կոնկրետ գերմանացի երբեք չի եղել։ Իսկ առհասարակ այն, որ թուքրերը ուրիշների անվան տակ գնում-գալիս էին, մնում հյուրանոցում՝ տենց եղել է։ Իբր հիմա թուրքեր Հայաստան չեն գալիս, ով է վերահսկում իրենց տեղաշարժը, երբ տուրիստի կարգավիճակով գալիս են։
Ես նորից եմ կրկնում՝ Շուշին օկուպացնելուց հետո սկսեցին նմանատիպ լուրեր տարածել, իբր մեկը՝ ես գնացել եմ Շուշի ու տեսել իրենց վարչակազմում մեզ հետ երկար տարիներ աշխատած մի տղամարդու, ով իրականում պարզվել է, իբր ադրբեջանից է։ Իբր նույն օրը տեսել եմ նաեւ Ավան Պլազայի տնօրենին։
-Բայց իրականում, որտե՞ղ է այսօր տնօրենը այսօր։
-Հենա Ստեփանակերտում, այ էդքան սուտ բաներ են ասում։
-Իսկ որտե՞ղ է այն մարդը, ում իբր տեսել եք Շուշիում։
-Հյուրանոցի բանվորի մասին էր խոսքը․ ով խեղճ ու կրակ սիսիանցի պապիկ է, հիմա Իվանյանում է մնում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ