⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ կրում եմ պատասխանատվություն. Իշխան Սաղաթելյան

Ներքաղաքական

Հարցնում են՝ ո՞վ է կրում պատասխանատվություն, երբ տեղի են ունենում բախումներ, շատ հստակ և ուղիղ ուզում եմ այդ հարցին պատասխանել՝ ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ կրում եմ պատասխանատվություն»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք, ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ՝ փախնող։ Մեզ հենց այդ պատասխանատվություն է ստիպել, որ այսօր այս պայքարի մեջ ենք և այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հրապարակել ենք՝ մտնում ենք այդ պատասխանատվության տակ և հնալու ենք մինչև վերւ։ Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, ովքեր երեկ վիրավորվել են նաև այն ոստիկանի համար, ում կրակեց մեկ ուրիշ ոստիկան։

Դուք՝ օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում 5 հազար զոհվածների համար, Շուշիում սպանդի ենթարկված ոստիկանների համար, Արցախի մեծ մասի կորստի համար։ Եթե ձեզ թվում է, որ մանդատով պետք է մեզ խեղճացնեք, սխալվում եք, մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը։

Այս երկրում կա մի խուլիգան, որը գտնվում է Կառավարության շենքում և մենք նրան վռնդելու ենք, այստեղ արժանապատիվ մարդիկ են, ովքեր դուրս են եկել հանուն պայքարի։

Ակնհայտ բռնություններ սկսվեցին մայիսի 28-ի հանրահավաքի ժամանակ։ Հույս ունեին, որ շարժումը իրենց խոսքով՝ մաշեցնելու են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրանք որոշեցին երթ իրականացնել և ապա վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ` շարունակելու հանրահավաքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ