ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ

Ցավոք երեկ տեսա նաև գինու փառատոնում, Հայրենիքի կործանումից առաջ գինի խմող, Սարյան փողոցում բազմած կամ անիմաստ զվռնող մեկ այլ հայության. Արտակ Զաքարյան

Հրապարակախոսություն
Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ Հայրենիքի համար պայքարող մարդկանց` ոչ մի ոստիկան, ոչ մի բիրտ ուժ, ոչ մի հատուկ միջոց չի վախեցնելու ու հետ չի պահելու:
Երեկ համոզվեցի, որ 44 օրյա պատերազմի բովով անցած այդ մարդկանց մեջ պատասխանատվությունն է խոսում: Նույնիսկ մահակներով հանիրավի հարվածող ոստիկանների նկատմամբ տղաները ոխ չպահեցին, որովհետև հասկանում են, որ ոստիկանների ուղեղներն էլ են լվացել:
Երեկ տեսա նաև, թե ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին: Եվ միայն մի խումբ տղաների դիմադրության արդյունքում` տարիքով կանանց ու աղջիկների այդ խումբը կարողացավ դուրս գալ բիրտ ուժի օղակից: Վերջիններիս տեսա նաև լաց լինելիս:
Երեկ այդ ոստիկաններից մեկի հարվածից (մթության մեջ դեմքը չհիշեցի, բայց դա էական չէ) վնասվեց նաև իմ ողերը, սակայն դա չի ազդելու իմ բաժին պայքարի վրա: Դա ընդամենը դավաճան-կապիտուլյանտից ստացած հերթական վնասն է (ամենափոքրը) որին ևս կդիմանամ: Կյանքը պայքար է, և այն շարունակվում է:
Երեկ ես տեսա ոստիկանի համազգեստով, դավադիր կապիտուլյանտի համար ճանապարհ բացող չգիտեմ ում, և նրանց կողքին հազարավոր արժանապատիվ հայորդիների: Երեկ ես համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետությունը իրական տերեր ունի և երբեք չի հայտնվելու թուրքի ազդեցության տակ:
Ցավոք երեկ տեսա նաև գինու փառատոնում, Հայրենիքի կործանումից առաջ գինի խմող, Սարյան փողոցում բազմած կամ անիմաստ զվռնող մեկ այլ հայության: Այդ մարդկանցից շատերի հայացքներում դատարկությունն էր բոցկլտում, որոշների աչքերի մեջ էլ դոլարի նշան էր «նկարած»... Հիշեցի Ալեքսանդր Պուշկինի` «Խրախճանք ժանտախտի ժամանակ» վիպակը: Չզարմացա, որովհետև հայության այդ տեսակը, նույն գործի վրա էր նաև 44-օրյա պատերազմի օրերին: Վստահ եմ, որ դրանք ՔՊ-են` իրենց ընտրողներով, այսինքն զրո պատասխանատվություն Հայրենիքի առջև, և անսահման կարևորություն սեփական անձին ու գրպանին:
Այդ մարդկանց համար խորթ են օրինակ` հայրենիք, ազգ, պետություն, լեզու, մշակույթ հասկացությունները: Նրանք նույն կերպ կապրեն նաև Ստամբուլում, կամ Ուգանդայի սևամորթների, նույնիսկ ավստրալական կենգուրուների հետ: Ի՞նչ տարբերություն, թե որտե՞ղ և ի՞նչ են «վայելում», եթե կյանքի նպատակը տաքուկ անկյունն ու մի փոր հացն է...
Ի վերջո, կապիտուլյանտը գնալու է, բայց նրանից մնացած արնահոսող վերքն ու տխուր հուշերը` դեռ երկար են մնալու:

1

2

3

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված