Տղերք աջ, տղերք ձախ․Ովքեր են պատասխանատու Շուշիի եւ Ջաբրաիլի անկման մեջ․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը
Հանդիպում
«Եկեք Շուշին ընդհանուր պատերազմից չառանձնացնենք, քանի որ հարավ-արեւելյան հատվածում հայկական կողմը հետնահանջը՝ հետնահանջի վրա ապահովեց, որի արդյունքում, բնական է՝ պետք է լիներ Շուշիի եւ հարակից տարածքների անկումը», անդրադառնալով Շուշիի անկմանը ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ընդգծելով․
- Այն խոսակցությունները, թե Շուշին մնացել է անպաշտպան հարյուր տոկոս սուտ է, Շուշիում եղել են մարտական միավորներ, ովքեր եղած հնարավորությունների, ռեսուրսների չափով դիմակայել են եւ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։ Նույն Շուշիում՝ Մատաղիսից բերված բատալիոնը ունեցել է բազում վիրավորներ, զոհեր։
-Այդ դեպքում ինչպե՞ս ընկավ Շուշին։
-Շուշին եւ մնացած տարածքները ընկան թուլամորթ, փախուստ կազմակերպող հրամկազմի դավաճանական, դավադիր գործողությունների արդյունքում։ Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Շուշիի եւ Ջամբրաիլի եւ առհասարակ պատերազմի ելքը իրենց թուլամորթ գործողություններով վճռեցին այն կերպ ինչ ունենք այսօր՝ պետք է դատվեն, կրեն իրենց արժանի պատիժը։
-Ովքե՞ր են պարոն Խուդավերդյան այդ գործողությունների պատասխանատուները, օրինակ, տարօրինակ չէ՞, որ Օնիկ Գասպարյանին այսօր կարծես մոռացել են, այն դեպքում, երբ նա է նաեւ թիվ մեկ պատասխանատուներից մեկը։
-Եկեք Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնենք, որովհետեւ ում մասին, որ չեն խոսում, երեւի ավելի լուրջ գործողություններ են կատարւմ տվյալ անձնաց վերաբերյալ։ Բայց էնտեղ ֆիքսված կար արցախյան բանակի գեներալիտետ, ՊԲ հրամկազմ եւ ՀՀ-ից գնացած կամավորներ, ՄՈԲ-եր։ Ես նկատի ունեմ այդ ժամանակվա գործող հրամկազմին, ովքեր որ մշակում էին օպերացիաներ՝ տղերք աջ, տղերք ձախ, տղերք ուղիղ։ Տվյալ անձնավորությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ գնդակարահության, ոչ թե հրապարակներում ասֆալտ տրորելով շարունակ են իբր իրենց պայքարը։ Բա կռվի ժամանակ պայքարեին էդ պայքարողները՝ զզվելի է այդ ամենը։
-Պարոն Խուդավերդյան, պատերազմի երկու տարին շուտով կբոլորի, բայց դատական ակտով պատասխանատվություն կրող եւ ոչ մի անձ դեռ չունենք, նորմա՞լ է։
-Գիտեք, եթե իմ ձեռքում լիներ պատասխանատվւթյան ենթարկելու հնարավորությունը, ես ոչ ոքի կյանքը չէի ափսոսի։ Բոլոր մեղավորներին կգնդակահարեի եւ մատաղ կանեի զոհված տղերքի շիրիմի առաջ։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ