Բերետավորները պատռել են զոհված հերոսի հոր շապիկը, որի վրա տպագրված էր որդու նկարը եւ մարմնական վնասվածքներ հասցրել
Հասարակություն
«Այսօր սեւ բերետավորները հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկազի նկարը, այնուհետեւ գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո՝ վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետեւ բառապաշարս սպառվել է», - այս մասին տեղեկացնում է արցախյան 44 օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը: