⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

2021 թվականի մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։ «Առաջիկայում սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- նշել էր նա։

2021-ին, սակայն, նման պատմական ու ռեկորդային արդյունք չգրանցվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանն ասաց. «Դա կանխատեսվող ցուցանիշ էր, բայց մենք աննախադեպ հունիս ամիս ունեցանք, ու այդ ցուցանիշը, ցավոք սրտի, չգրանցվեց»: Ազիզյանի փոխանցմամբ՝ Սեւանա լճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2017-ի հունիս-հուլիս ու 2021-ի մայիս ամիսներին (1900.91 մ):
Նիկոլ Փաշինյանի հերթական սենսացիոն հայտարարություն-խոստումը, փաստորեն, ընդամենը քաղցր սուտ էր: Հիշեցնենք, որ դեռեւս 2020-ին Փաշինյանի կաբինետը քննարկման էր ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն էր: Ծրագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց, դե իսկ Սեւանա լճի մակարդակը, փաստորեն, չբարձրացավ, ու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց քաղաքացիներին»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ