Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. Մոդի Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից

Նպատակը հրապարակում ինչ-որ մեկին վարչապետ դարձնելը չէ. Սաղաթելյան

Ներքաղաքական

15 կուսակցություն զորակցություն են հայտնել խորհրդարանական ընդդիմության հրապարակած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագծում արտացոլված սկզբունքներին եւ դրանք գնահատում են կենսական` հայ ժողովրդի եւ Հայոց պետականության լինելիության հարցում։ Այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ եւ «Իրավունքի» հետ զրույցում փակագծեր բացեց արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ ունեցած փակ հանդիպումից:

– Կմանրամասնե՞ք, թե ՀՅԴ գրասենյակում կուսակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ինչպիսի դիրքորոշումներ են հնչել, եւ ովքեր են իրենց զորակցությունը հայտնել հայտարարությանը:

– Այն հայտարարության նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողովին, դարձավ քննարկման առարկա: Ներկա քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը հայտնեցին: Կային քաղաքական ուժեր, ովքեր տարբեր պատճառներով ներկա չէին հանդիպմանը, բայց իրենց եւս դիմել ենք եւ սպասում ենք դիրքորոշման արտահայտմանը: Չեմ ուզում անվանական թվարկել, որովհետեւ հետո էլ պետք է առանձին յուրաքանչյուրի պատճառաբանությունը կամ մեկնաբանությունը ներկայացնեմ: Վերջնական կամփոփենք, արդյունքները կտեսնեք: Ի դեպ, հայտարարությունը բաց է միանալու համար: Կային կուսակցությունների ղեկավարներ, ովքեր ծանոթանալով հայտարարությանը, ասացին, որ վարչության նիստ պետք է հրավիրեն եւ դիրքորոշում ճշտեն, չնայած որեւէ մեկը առնվազն ներկաներից դեմ չի արտահայտվել:

– Իսկ քննարկումների այս ձեւաչափը շարունակակա՞ն է լինելու: Օրինակ` հաջորդ փուլում հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերը վարչապետի միասնական թեկնածու ներկայացնեն հանրությանը:

– Հանդիպման օրակարգում ընդամենն Ազգային ժողովում ներկայացված հայտարարության տեքստի քննարկումն էր եւ դիրքորոշման արտահայտումը: Բայց արտախորհրդարանական ուժերի հետ լայն համագործակցության ու խորհրդակցությունների այս ձեւաչափը համարում ենք կարեւոր եւ անհրաժեշտ, հետեւապես պարբերաբար նման խորհրդակցություններ լինելու են:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ավելի մեծ քննարկում իրականացնենք ընդլայնված կազմով, որովհետեւ բավականին հետաքրքիր եւ լավ առաջարկներ կային մասնակցող ուժերի կողմից:

– Իսկ ի՞նչ չափորոշիչով եք ընտրել, թե որ արտախորհրդարանական ուժերին հրավիրեք հանդիպման:

– Բացառել ենք մի քանի կուսակցություններ, ովքեր ՔՊ-ից ավելի ՔՊ են, որովհետեւ իրենք այլեւս քաղաքական ուժ չեն, այլ ընդամենը ՔՊ-ին կամ Նիկոլին սպասարկողներն են: Այդ 3-4 ուժերից բացի, գրեթե մնացած բոլորին առնվազն հայտարարության տեքստն ուղարկվել է, եւ ասել ենք, որ դիրքորոշում հայտնեն: «Հատուկ հանձնարարությունների» կարգավիճակով ձեւակերպված եւ չձեւակերպված ուժեր կան, որոնց անիմաստ է դիմել: Ի դեպ, նրանք ավելի վտանգավոր են, քան Նիկոլը:

– Հայտարարության նախագծում ասվում է, որ «պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ»: Ինչո՞վ է ոչ հուսալի այսօր առկա ցամաքային կապը, որի անվտանգությունը, ըստ էության, երաշխավորում են ռուս խաղաղապահները:

– Պետք չէ հայտարարության մի կետն առանձնացնել: Այն յոթկետանոց հայտարարություն է, եւ մենք գտնում ենք, որ Հայաստանն Արցախի հետ պետք է ունենա լիարժեք, հուսալի, անվտանգ ցամաքային կապ` բացառելով անկլավային իրավիճակը: Խոսքն այս մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարության մեխն այն է, որ նախ Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող գնալ որեւէ լուծման, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ երկրորդ`  սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները չեն կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքի ներքո, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

– ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու վերոնշյալ հայտարարության ընդունման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստին: Այսինքն` քվորում էլ հնարավոր չի լինելու ապահովել: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Ամեն դեպքում, մենք գնալու ենք խորհրդարան եւ սպասելու ենք իրենց, մինչեւ հունիսի 3-ը, ժամը` 16:00-ն իրենք դեռ կողմնորոշվելու ժամանակ ունեն: Երբ վերջնական կարձանագրենք, որ չեն գալիս նիստի, ըստ դրա, մեր քայլերը կորոշենք:

– Ֆրանսիայի հրապարակից հայտարարվեց, որ այս շաբաթ «տուն առ տուն գնալու եք», որպեսզի յուրաքանչյուրն իր հստակ դիրքորոշումը հայտնի: Ի՞նչ արդյունք տվեց:

– Պրոցեսը դեռ շարունակվում է: Մեր պատգամավորներն ու քաղաքացիներն այցելել են տարբեր հաստատություններ, եղել են մարզպետարաններում ու քաղաքապետարաններում: Նպատակը շարունակում է մնալ այն, ինչ հայտարարել ենք, որ բոլորը պետք է կողմնորոշվեն եւ դիրքորոշում հայտնեն` կա՛մ ժողովրդի օրակարգի հետ են, կա՛մ դեմ են: Մանեւրելու, խաղեր տալու կամ ինչ-որ տարբեր պատճառաբանությամբ դիրքորոշում չհայտնելու ընթացքին վերջ պետք է տրվի: Մենք պետք է վերջապես հասկանանք, թե ով ով է: Եվ խոսքը միայն պետական պաշտոնյաների մասին չէ: Մեր երկրի մշակութային էլիտան, կրթական հաստատությունները, արհմիությունները, տարբեր արհեստակցական եւ հայրենակցական միությունները, հասարակական կազմակերպությունները եւս պետք է կարծիք հայտնեն: Ընդ որում` որեւէ մեկից ավել բան չենք պահանջում, որեւէ մեկին չենք ասում, թե միացեք շարժմանը, եկեք հանրահավաքի, ցույցերի, անհնազանդության երթերի, այլ ասում ենք` դիրքորոշում հայտնեք մեր երկրի ճակատագրի հետ անմիջական առնչություն ունեցող այս փաստաթղթում տեղ գտած սկզբունքների վերաբերյալ: Սա է մեր պահանջը:

– Հրապարակում բոլորն ասում են` պայքարենք Արցախի եւ Հայաստանի փրկության համար, բայց նաեւ պնդում են, թե այս պայքարն իշխանության համար չէ: Չե՞ք կարծում, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ումո՞վ եք պատրաստվում փոխարինել Նիկոլ Փաշինյանին: Վերջիվերջո, ովքե՞ր են այն 250 կադրերը, որոնց տեսնում եք ապագա իշխանությունում:

– Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, այս մասին շատ ենք խոսել: Նպատակը հրապարակում ինչ-որ մեկին վարչապետ դարձնելը չէ, ընդհակառակը` ամեն ինչ անել, որ առհասարակ Հայաստանը վարչապետ ունենա: Մենք հնչեցրել ենք այն բոլոր սկզբունքները, թե ինչպես պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարությունը, ինչ խնդիրներ պետք է լուծի, որից հետո տեղի են ունենալու ընտրություններ` ազատ, արդար մրցակցային պայմաններում, որտեղ ՀՀ քաղաքացին անմիջական քվեարկութամբ կձեւավորի իշխանություն: Վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ նույնիսկ խորհրդակցությունների շարք չենք ունեցել: Ասել ենք, որ մեր գլխավոր խնդիրն իրենց հեռացնելն է, իսկ հեռացնելուց հետո` արդեն իսկ հրապարակված չափանիշներով կունենանք ժամանակավոր կառավարություն եւ վարչապետ, ով պետք է լինի հանրության կողմից ընդունելի: Մենք շեշտը դնում ենք ոչ թե վարչապետի անձի վրա ու շարունակում ենք փնտրել «փրկիչներ», ինչպես նախկինում, որ կգան մեզ կփրկեն, այլ ասում ենք, որ առաջնորդվելու ենք լավագույն ազգային հավաքական ստեղծելու սկզբունքով, որոնք իրենց մասնակցությունը կունենան երկրի կառավարման գործում: Ասել ենք, որ առնվազն 250 հոգի կադրային լավագույն բանկ կա, որից կարելի է օգտվել: Այսինքն` մենք պետք է ստեղծենք արժանիների կառավարություն, ով կկարողանա երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել:

– Կոնկրետ մի քանի անուններ կասե՞ք:

– Կարող եմ բազմաթիվ անուններ տալ, բայց, սովորաբար, երբ սկսում ես հնչեցնել անուններ, հարցն անձնավորվում է, սկսում են կենտրոնանալ անձերի, այլ ոչ թե խնդիրների ու օրակարգի շուրջ: Սա է պատճառը, որ մենք ամեն օր ինչ-որ անուններ չենք հրապարակում: Ի վերջո, սա նախընտրական պայքար չէ, մենք սկզբունքը տվել ենք, որ կառավարությունը ձեւավորվելու է այն մարդկանցից եւ ուժերից, ովքեր այսօր տարբեր կերպ պայքարում են ստեղծված իրավիճակից դուրս գալու, սրանց հեռացնելու համար, եւ ովքեր ունեն կարողություն, գիտելիք, փորձառություն, իրենց նախորդ գործունեության մեջ որեւէ անգամ, որեւէ կերպ չեն ասոցացվել կամ մասնակից չեն դարձել որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ կամ իրենց պաշտոնավարման ընթացքում աչքի չեն ընկել իրենց վատ վարքագծով կամ այն բոլոր արատավոր երեւույթներով, որի մասին բազմիցս խոսվել է: Սկզբունքը հետեւյալն է` լինելու է արժանիների կառավարություն, լավագույն ազգային հավաքական` մի կողմ դնելով կուսակցական խնդիրները:

– Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե առանձնապես չեն խանգարելու այս պայքարին, որ մինչեւ «քոքը մաշվի»: Իսկ ոմանք արդեն գուժում են, որ գլուխներդ կախ վերադառնալու եք խորհրդարան...

– Մեր երկրում գլուխները կախողներ շատ են լինելու, բայց դրանց մեջ հաստատ մենք չկանք: Ինչ վերաբերում է «քոքը մաշելուն», սովորաբար ժողովուրդը չի մաշվում, մաշվում են դավաճանները, հակապետական եւ հակահայկական տարրերը: Այնպես որ, կտեսնենք, թե արդյունքում ով է մաշվելու, անձամբ ես իրեն խոստանում եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top