⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Պարտավոր ես ներկա գտնվել և քո բողոքի ձայնը բարձրացնել: Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում»

Ներքաղաքական

Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լիլիթ Հովակիմյանը բացատրում է, թե ինչու է կարևոր հունիսի 3-ին գալ Ֆրանսիայի հրապարակ.
Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքյան ծանոթ և անծանոթ ընկներներ ջան, եթե հիշում եք խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ վաղը` հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը:
Ուստի խնդրանքս, որ բոլորդ 16:00-ին հավաքվեք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին աջակցենք ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին,որոնց մենք վստահել ու մանդատ ենք տվել:
Վաղը շատ կարևոր է օր է, և եթե դու դատապարտում ես այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում, ապա պարտավոր ես ներկա գտնվել և քո բողոքի ձայնը բարձրացնել:
Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ