⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նիկոլիզմի դեմ պայքարին զուգահեռ թեժ է պահվում «ովքե՞ր են բերել Նիկոլին» թեման՝ փորձելով «շառը գցել» ՀՀԿ-ի վրա. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

– Նիկոլիզմի դեմ պայքարին զուգահեռ թեժ է պահվում «ովքե՞ր են բերել Նիկոլին» թեման՝ փորձելով «շառը գցել» ՀՀԿ-ի վրա։
Փաշինյանին իշխանության բերել է ոչ հայ ժողովուրդը, եւ ոչ էլ առավել եւս ՝ Հանրապետականը։
Նրան իշխանության բերեցին այն արտաքին ու ներքին «ուժերն», ում մանիպուլյացիայի ու դրդման արդյունքում 2018-ի ապրիլին նաեւ «քաղաքական դաշտի» մի մեծ հատված «Սերժ ու ՀՀԿ էր մերժում»։
Հանրապետականին քննադատողներ, կարելի է իմանալ՝ ու՞ր էիք դուք, երբ մեր «սեւ լենտերի եւ դագաղների» շքերթն էր իրականացվում ու մեր ընտանիքի անդամներին էին ահաբեկում։
Երեւի շատերդ Նիկոլի կողքը Սերժի ու Հանրապետականի դեմ էիք պայքարում։
Ու՞ր էին այսօր մեզ մեղադրողները, երբ 2018 ապրիլ-մայիսին ես ու իմ հանրապետական ընկերները խորհրդարանում «կռիվ էինք տալիս» Արցախ ու Հայաստան ունենալու համար։
Ասեմ. Նիկոլի թիմակիցների հետ գոռում էին՝ «3 միլիոնը՝ ընդդեմ 55 հանրապետականների»։
Մարդ սխալական է, բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց ձեր «կերած բողկերը» մեզ մի վերագրեք։
Ուզու՞մ եք նիկոլիզմը գնա:
Միացեք պայքարին ընդդեմ նիկոլիզմի ու հանուն Արցախի ու Հայաստանի։
Կարող եք նույնիսկ կողքի հրապարակներում ինքնակազմակերպվել, բայց մի ասեք էլի՝ քանի Պողոսը կամ Մարտիրոսը այնտեղ է՝ չեմ գնա։
Դրանով դուք անուղղակի «ջուր եք լցնում նիկոլիզմի ջրաղացին»։
Նպաստեք Փաշինյանի քաղաքական հեռացմանը։
Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը։
Հ.Գ. Ես էլ, Հանրապետականն էլ սխալներ գործել ենք, բայց երբեք «ծնկի չենք եկել» թշնամի երկրի ղեկավադության առջեւ ու միշտ պահել ենք մեր «կարմիր գիծը»՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ