Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՄՆ-ում բենզինի գները նորից թարմացրել են պատմական առավելագույնը

Տնտեսություն

ԱՄՆ-ի ավտոլցակայաններում բենզինի արժեքը նորից թարմացրել է պատմական առավելագունը՝ հասնելով մեկ գալոնը (3,785 լիտր) 4,671 դոլարի։ Այս մասին վկայում են Ավտոմեքենաների ամերիկյան ասոցիացիայի՝ չորեքշաբթի հրապարակված տվյալները։ Ասոցիացիան հետեւել է ավելի քան 60 հազար ավտոլցակայանների գներին։

Նրա տվյալներով՝ Regular տեսակի (համապատասխանում է ՌԴ-ի АИ-92 բենզինին)  մեկ գալոն բենզինի միջին արժեքը չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ում բարձրացել է՝ հասնելով 4,671 դոլարի (երեքշաբթի այդ ցուցանիշը 4,622 էր)։ Բենզինի գները երկրում ամենաբարձրն են մնում Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ վարորդները մեկ գալոնի համար միջինը 6,194 դոլար են վճարում։

ԱՄՆ-ում բենզինի գնի աճն սկսվել է ձմռան վերջից, արդեն երրորդ շաբաթն անընդմեջ այն մշտապես թարմացնում է ռեկորդային մեծությունները։ Վառելիքի արժեքի բարձրացումը տեղի է ունենում նավթի համաշխարհային գների բարձրացման ֆոնին՝ չնայած Սպիտակ տունը փորձում է դիմակայել այդ միտմանը։ Դեռեւս մեկ տարի առաջ մեկ գալոն բենզինի գինը միջինը 3 դոլար էր։

WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը՝ հուլիսին մատակարարմամբ, երեքշաբթի բարձրացել էր 0,87 դոլարով (1,76 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 115,54 դոլարի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ