⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Որ ախտանշաններն են հուշում անոթների վնասվածքների մասին

Առողջապահական

Երակների ու մազանոթների հետ կապված խնդիրների առկայությունը կարելի է կասկածել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ շոգեբաղնիք այցելելուց հետո վերջույթների արտաքին զննության արդյունքում։ Եթե մաշկին ի հայտ են գալիս անոթային աստղիկներ կամ քայլելիս նկատվում են ցավոտ զգացողություններ, ապա հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ նման ախտանշանները կարող են վկայել անոթների քայքայման մասին։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է սրտաբան Վադիմ Ժուկը։

Մասնագետի խոսքով՝ երբ տուժում են երակներն ու զարկերակները, ապա խնդրի հիմնական ախտանշանը լինում են ցավը, մատների թմրածությունն ու մաշկին ի հատ եկած պիգմենտավորումը։ Եթե վնասվում են սրտամկանի անոթները, ապա զարգանում է ստենոկարդիա՝ կրծքային հեղձուկ, պարանոցի հատվածում արյան շրջանառության խանգարումը բարձրացնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը, իսկ ոտքերում անոթների վնասվածքները կարող են դառնալ կաղության կամ անգամ գանգրենայի զարգացման պատճառ։

«Զարկերակային խնդիրներ կարելի է կասկածել, եթե ծանրաբեռնվածության դեպքում որևէ տեղն անսպասելի սկսում է ցավել, իսկ ծանրաբեռնվածությունը դադարեցնելու դեպքում ցավը մեղմվում է։ Սակայն ցանկալի է հույսը դրա վրա չդնել ու կանոնավոր դիսպանսերային հետազոտություններ անցնել, որոնք կներառել ոչ միայն էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) և էխոսրտագրությունը, այլև անոթների ուլտրաձայնային հետազոտությունն ու արյան հետազոտությունները», - նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ անոթների վնասվածքների հավանականությունն առավել բարձր է քրոնիկ հիվանդություններով մարդկանց ու ծխողների մոտ, ուստի նրանք ներառվում են ռիսկային խմբում։ Անոթների ամրապնդման համար մասնագետը խորհուրդ է տվել կանոնավոր քայլել ու հետևել սննդակարգին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ