⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Պետք է խոսել ոչ թե էվֆեմիզմներով, այլ ուղիղ` Ռուսաստանը չի ուզում կոնֆլիկտ Ադրբեջանի հետ. Սիլաեւ

Միջազգային

ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը` շեշտելով, թե այդ զենքն արդյունքում օգտագործվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Ավելին` նա կշտամբեց ՀԱՊԿ անդամ երկրներին` նշելով, որ իրենց արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այդքան էլ չոգեւորեց Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Այս եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց  ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ հետ, ով եկել էր Երեւան` մասնակցելու «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով գիտական շրջանակների քննարկմանը:

– Ոչ միայն Նիկոլ Փաշինյանն, այլեւ հայաստանյան գիտական շրջանակներն են բարձրաձայնում, որ նեղացվածություն կա ՀԱՊԿ-ից: Օրինակ, հարց բարձրացվեց, որ եթե ագրեսիա լինի Ղրիմի նկատմամբ, ՀԱՊԿ անդամներն ասելու են, որ այն ճանաչված չէ, ու չխառնվե՞ն, ինչպես եղավ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:

– Ինչ վերաբերում է Ղրիմին, այնտեղ անցկացվել է հանրաքվե, որին մասնակցել է թերակղզու ամբողջ ազգաբնակչությունը` առանց էթնիկ տարանջատման, ընդ որում` այն չի եղել կրակոցների տակ: Միակ հնարավոր իրավական նորմի խախտումը եղել է այն, որ Ուկրաինայում արգելված է ռեգիոնալ մակարդակում անցկացնել հանրաքվե: Միջազգային իրավունքի ուրիշ խախտում Ղրիմի հարցում չի եղել: Սա շատ կարեւոր է արձանագրել: Մեր դիրքորոշումը Ղրիմի կարգավիճակի հարցում ձեւավորվել է այն պաշտպանելու մեր պատրաստակամությամբ: Բացի այդ, Ղրիմի կարգավիճակն իրավական առումով ֆիքսված է, ինչը չի եղել Լեռնային Ղարաբաղի դեպքում: Իհարկե, հասկանում եմ, որ Հայաստանում կարող են լինել ռուս-ադրբեջանական կոնֆլիկտով շահագրգռված տրամադրություններ, բայց մենք այդ կոնֆլիկտով ամենեւին հետաքրքրված չենք: Այդ մասին ասում ենք արդեն տասնամյակներ շարունակ: Հետեւապես, պետք չէ սպասել, թե մեր դիրքորոշումն այդ հարցում կփոխվի: Ինձ թվում է` այլեւս պետք է խոսել ոչ թե էֆիմիզմներով, այլ ուղիղ` Ռուսաստանը չի ուզում կոնֆլիկտ Ադրբեջանի հետ: Էլի եմ շեշտում` իրավական կարգավիճակը Ղրիմի հստակ է, այդ կարգավիճակը երաշխավորված է, այդ թվում՝ ռուսական զինված ուժերով: Այո՛, այս օրինակը կարեւոր է, բայց Ռուսաստանը երբեք չի դիտարկել ՀԱՊԿ-ին Ղրիմի կարգավիճակի հարցում` որպես անվտանգության գլխավոր երաշխավոր: Դրա համար կարծում եմ` այդ չարչրկված համեմատությունը որոշակի առումով տեղին չէ:

- Մտահոգված չե՞ք թուրքական աշխարհի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «Մեծ Թուրանի» գաղափարից: Ի վերջո, Ձեր գնահատմամբ` արցախյան 44-օրյա պատերազմն իր ազդեցությունը չի՞ ունեցել մինչ այսօր դեռ շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի վրա:  

– Կարծում եմ` խնդիրը «Մեծ Թուրանի» մասին չէ, դրանք ընդամենը խոսքեր են: Պարզապես, Լեռնային Ղարաբաղում սառեցված կոնֆլիկտը վերածվեց ռազմական բախման, ինչն առաջին դեպքը չէր նման փորձի, պարզապես, այս անգամ այլ արդյունք ունեցավ: Եվ սա առիթ տվեց Կիեւին մտածել, որ իրենք էլ ունեն նման հնարավորություն: Կարծում եմ` սա Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձախողումն էր, որովհետեւ ՌԴ-ն պնդում էր, թե այս կոնֆլիկտն ուժային ճանապարհով չի լուծվելու: Այո՛, հասկանում եմ, որ սա վերջնական լուծում չէ, բայց, միեւնույնն է, ինչ-որ լուծում է ուժային ճանապարհով: Սա դրդեց Կիեւին գալ եզրահանգման, որ կարելի է Ռուսաստանին հասցնել արտաքին քաղաքական պարտության: Բայց Կիեւն իր հաշվարկներում սխալվեց, ինչի մասին մեկ այլ առիթով կխոսեմ: Ղարաբաղյան պատերազմը ռուս-ուկրաինական պատերազմի վրա ազդեցություն ունեցավ նաեւ այն առումով, որ թուրքական զենքը դարձավ նորաձեւ Կիեւում: Նրանք ասում էին, թե բայրաքթարներ ունենք ու բոլորին կհաղթենք, հետո ասացին՝ ամերիկյան «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգեր ունեն ու բոլորին կհաղթեն, հիմա ասում են, երբ ունենանք ամերիկյան բազմակի արձակման հրթիռային համակարգ, բոլորին կհաղթենք: «Նորաձեւությունն» արագ փոխվում է այս կամ այն զենքով: Եվ ամեն անգամ իրենց թվում է, թե այսինչ զենքն իրենց տալու է առավելություն, ինչում սխալվում են: Բայց ղարաբաղյան պատերազմը շատ արդյունավետ օգտագործվեց թուրքական զենքի մարկետինգի համար: Իսկ Կիեւին ոգեւորեց իրեն պահել այնպես, ինչպես պահում է: Արդյունքում՝ 2020-ի գարնանից սկսած ` Կիեւը սկսեց տապալել բոլոր բանակցային ձեւաչափերը, որոնք կային Դոնբասի խնդրի կարգավորման վերաբերյալ, իսկ արդեն 2021-ի աշնանն այդ բանակցություններից ոչինչ չմնաց:  Նրանք գիտակցաբար իրավիճակը հանգեցրին ռազմական բախման:

– Որքան էլ խնդիրը չեք դիտարկում «Մեծ Թուրանի» գաղափարի համատեքստում, ինչը ոչ պակաս վտանգավոր է նաեւ Ռուսաստանի համար, բայց այսօր Թուրքիան եւ Ադրբեջանն առաջնորդվում են՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Ի՞նչ կասեք այս մասին:

– «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի կարգախոսն առաջինն օգտագործել է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւը: Այդկերպ նա պատասխանում էր Ադրբեջանի երկրորդ նախագահ Էլչիբեյի ֆանտազիաներով շրջանին, թե իբր Ադրբեջանը միանալու է Թուրքիային: Իրականում Հեյդար Ալիեւը սրանով շեշտում էր Ադրբեջանի առանձին մնալու ցանկությունը: Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական մերձեցմանն այս շրջանում, ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր: Իհարկե, մենք կարող ենք տարբեր կերպ գնահատել, թե այդ հռչակագրով ընդունված կետերն ինչ մակարդակում են իրականացվում, բայց նույնկերպ կարելի է կասկածի տակ դնել, թե ինչպես է աշխատում Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ  նախորդ տարվա հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին հռչակագիրը: Ադրբեջանը դողում է իր արտաքին քաղաքական ինքնուրույնության վրա: Ինձ ճիշտ հասկացեք, չեմ ցանկանում տպավորություն թողնել, թե թաքցնում եմ աչքերս այն մարտահրավերներից, որոնք կան Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձեցումից, բայց ուզում եմ եւս մեկ օրինակ բերել: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին ռուսական ամսագրերից մեկին հարցազրույց էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որտեղ անգամ չէր հիշատակել պատերազմում Թուրքիայի աջակցության մասին: Այնտեղ «Թուրքիա» բառն ընդհանրապես չկար: Ադրբեջանը սովորել է լինել ինքնուրույն եւ ակտիվորեն նպաստում է այդ ինքնուրույնությանը: Ընդ որում` երբեմն այդ ակտիվությունը դրսեւորվում է բավական անզգուշորեն: Այդպես եղավ մարտ ամսին, երբ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, թե Ռուսաստանը Ղարաբաղից հանել է խաղաղապահների կեսին, որովհետեւ զինվորների պակաս ունի: Գրեթե նույն ժամանակ այդ հայտարարությունից հետո` հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցան սադրանքներ: Սակայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունն ու գործողությունները սթափեցնող եղան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված