⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նախարար Փամբուխչյանը եկել էր ասեր, որ իր վրա հույս չդնեն

Թեմա

Փողոցում պայքարող ընդդիմության այս շաբաթ որդեգրած «տուն առ տուն գնալու ենք» կոնցեպտի շրջանակում նրանք եղան կառավարության երկրորդ եւ երրորդ մասնաշենքերում տեղակայված նախարարություններում: Նրանք մտադիր էին անուն առ անուն նախարարներից պարզել, թե նրանցից ովքեր կկարողանան արտասանել, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ըստ էության, երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ հեշտացրեց ընդդիմության գործը, որ չգնան հասնեն Դավթաշեն` իրենց մոտիկից տեսնելու: Նա Ազգային ժողովում տվեց «բաղձալի» հարցի պատասխանը:

– Պարոն Փամբուխչյան, կարո՞ղ եք ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում ու բանակցությունները, որոնք տարվում են, ես ամբողջությամբ կիսում եմ: Արտակարգ իրավիճակների նախարարը իրավասու չէ նման գնահատական տալ: Կառավարության ծրագրի յուրաքանչյուր կետ ես համարում եմ իմը:

– Baxi-ի գործով կալանավորված է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Ձեր իշխանության կողմից «Ազգային հերոսի» կոչմանն է արժանացել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես զերծ կմնամ քրեական գործին գնահատական տալուց, երբեւէ չեմ անդրադառնալու: Հետեւեք Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական նորություններին: Նախ պետք չէ մոռանալ մարդու անմեղության կանխավարկածի մասին, եւ երկրորդ` առհասարակ մեր քաղաքական թիմի որդեգրած մոտեցումն է, որ անկախ անձից, անցած ճանապարհից, եթե կա արարք, ապա պետք է արժանանա համապատասխան գնահատականի:

– Տպավորություն է, որ, կարծես, հերոսների արժեզրկման գործընթաց է գնում Ձեր իշխանության կողմից:

– Սխալ գնահատական է, թե մեր քաղաքական թիմի կողմից նման քաղաքականություն է վարվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ