ԿԳՄՍ նախարարությունից մնացել է միայն «Ս»-ն
Թեմա«Դիմադրություն» շարժման մասնակիցները երեկ փորձեցին այցելել կառավարության 2-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների ղեկավարներին` պարզելու նրա դիրքորոշումն Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Սակայն կրկին բախվեցին ոստիկանական պատնեշին, իսկ նախարարներն ամենազավեշտալի պատճառաբանություններով հրաժարվեցին հանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ: Նրանց թվում էր նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ում համակարգած ոլորտներից կրթության, գիտության եւ մշակույթի շուրջ 400 ներկայացուցիչ արդեն իսկ հայտարարությամբ են հանդես եկել` ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը: Ըստ էության, Դումանյանի հետ դեռ համերաշխ են կամ զուտ անտարբեր միայն սպորտի գործիչները, այնպես որ, ԿԳՄՍ նախարարությունից մնացել է միայն «Ս»-ն:
«Դիմադրություն» շարժման մասնակիցները երեկ փորձեցին այցելել կառավարության 2-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների ղեկավարներին` պարզելու նրա դիրքորոշումն Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Սակայն կրկին բախվեցին ոստիկանական պատնեշին, իսկ նախարարներն ամենազավեշտալի պատճառաբանություններով հրաժարվեցին հանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ: Նրանց թվում էր նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ում համակարգած ոլորտներից կրթության, գիտության եւ մշակույթի շուրջ 400 ներկայացուցիչ արդեն իսկ հայտարարությամբ են հանդես եկել` ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը: Ըստ էության, Դումանյանի հետ դեռ համերաշխ են կամ զուտ անտարբեր միայն սպորտի գործիչները, այնպես որ, ԿԳՄՍ նախարարությունից մնացել է միայն «Ս»-ն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
