Փախնող տղերքը, պարզվեց, իշխանությունում են
ԹեմաՇաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին էր մեղադրում փախնելու մեջ, երբ նրանք չլսեցին իր` ԱԺ ամբիոնից նախատեսված պատասխանն ու դուրս եկան դահլիճից: Նրանց հետեւից Փաշինյանը գոռում էր. «Ոնց միշտ փախել եք, հիմա էլ եք փախնում»: Բայց արի ու տես, որ փախնող տղերքը հենց իշխանությունում են: Երեկ «Դիմադրություն» շարժման ակտիվն այցելել էր Երեւանի պետական համալսարան` հանդիպելու ռեկտորի պաշտոնակատար, ՔՊ-ական նախկին պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Իսկ նա փավկել էր աշխատասենյակում ու դուրս չէր գալիս:
«Տղերք, հիմա դուք վախեցաք, փակվեցի՞ք: Նախարարնե՛ր, 2 օր է` ձեզ ենք փնտրում, վախեցաք, փախա՞ք, ո՞ւր եք: Հայաստանում կա՞ մեկը, որ պատկան մարմնի ղեկավար է կամ ռեկտոր է եւ ի վիճակի է դուրս գալ ու ԱԺ պատգամավորների հարցադրումներին պատասխանել: Եթե նման մարդ կա, թող հայտնվի, թե` ոչ, Նիկո՛լ, դու էլ, մնացածներն էլ փախած եք, ինչպես պատերազմի ժամանակ եք եղել», - եզրահանգեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորները այցելեցին նաեւ պրոռեկտորներին, պարզվեց` նրանք եւս «փախած» էին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
