Տոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում «Սեւան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը Սկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս Համաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոուն Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին Արդարներին կարող են փակել, բայց երբեք՝ կոտրել Ապրել օրենքով, մտածել ազատ, երբեք չհաշտվել անարդարության դեմ. Հայտնի փաստաբանի ամանորյա ուղերձը Հրաշքը մոտ է. Վահագ Ռաշը հանդես է եկել որդու հետ զուգերգով Մեր ազգային ողբերգությունների աղբյուրը` բոլոր ժամանակներում այդ չարաբաստիկ իշխանություն կոչված կռվանն ու նրա համար պայքարն է եղել... Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում. Աբրահամյան

Ավելորդ է եւ նվազագույնը տարօրինակ է նման հարցով դիմել ԲՀԿ-ին՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. Աբովյան

Թեմա

Շուրջ 30 կուսակցության ուղարկվել էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը, որը նրանք պատրաստվում են ներկայացնել հունիսի 3-ին Ազգային ժողովում: Թե ինչ դիրքորոշում ունի այս հարցում նախորդ գումարման խորհրդարանական երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՑ: 

– Ձեր կուսակցությունը միանալո՞ւ է այս նախագծին, եւ ընդհանրապես` ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

– Հենց հարցը եւ հարցի լուծման եղանակը, մեղմ ասած, շատ տարօրինակ է: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» հազար անգամ` կներեք, բայց մեզ պետք չի ինչ-որ նախագիծ, օրինագիծ, թղթեր, որ մի հատ էլ միանանք կամ չմիանանք` այն պարագայում, երբ ի սկզբանե պնդել ենք, պնդում ենք եւ շարունակելու ենք պնդել, որ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ավելին` սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն այս պայմաններում անթույլատրելի է, զավեշտական է եւ վտանգավոր: Նախ՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչական օկուպացիոն ուժերը պետք է դուրս շպրտվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Դեօկուպացիա չարած` դելիմիտացիա չի կարող լինել: Նույնքան անընդունելի է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, քանի դեռ չգիտենք, թե ինչ է ուզում Թուրքիան, արդյոք հարաբերությունները բարելավելով` փորձում է Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական առումով չեղարկել կամ մեջտեղից հանել: Հետեւապես, երբ հարցնում եք` «միանո՞ւմ եք, թե` ոչ այս նախագծին», տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ այս նախագիծը ոչ ոք, ոչինչ չէր խոսում, իր դիրքորոշումը չէր հայտնում: Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի եւ նախագծի հեղինակների նկատմամբ` կարծում եմ, որ այս հարցով պետք էր դիմել այն քաղաքական ուժերին, որոնք չեն կողմնորոշվել այն հարցերի շուրջ, որոնք իրենք բարձրաձայնում են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում` ավելորդ է, եւ նվազագույնը տարօրինակ է այս հարցն ուղղել: 

– Փաստորեն, համակարծիք եք նախագծի բովանդակության հետ, բայց միանալը համարում եք` ավելո՞րդ:

– Նորից եմ շեշտում` մեր դիրքորոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ այս կամ այն նախագծով, այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումով: Ասեմ ավելին` ինչի մասին մեր հարգարժան գործընկերները խոսում են, դրա մասին թերեւս պատերազմից առաջ` 2020 թվականին, խոսել է պարոն Ծառուկյանը` ներկայացնելով մեր ծրագրային դրույթները: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիները մեր դիրքորոշումը գիտեն, եւ որպեսզի տարընթերցում չլինի ոչ մեկի մոտ, եւս մեկ անգամ շեշտում եմ` Արցախը երբեք չի կարող լինել այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի մաս, բացառված է եւ անընդունելի: Սա կլինի Արցախի ոչնչացումը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում«Սեւան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալըՍկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միսՀամաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոունՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ ՍարգսյանինԱրդարներին կարող են փակել, բայց երբեք՝ կոտրելԱպրել օրենքով, մտածել ազատ, երբեք չհաշտվել անարդարության դեմ. Հայտնի փաստաբանի ամանորյա ուղերձըՀրաշքը մոտ է. Վահագ Ռաշը հանդես է եկել որդու հետ զուգերգովՄեր ազգային ողբերգությունների աղբյուրը` բոլոր ժամանակներում այդ չարաբաստիկ իշխանություն կոչված կռվանն ու նրա համար պայքարն է եղել...Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում. ԱբրահամյանՏարեվերջին բոլորը հաշվում են ձեռքբերումները, ես հաշվում եմ չհանձնվածը. Մետաքսե ՀակոբյանՕրական մեկ դիետիկ կոլան 38%-ով մեծացնում է շաքարախտի առաջացման ռիսկըԹրամփի վարչակազմը դեմ է Ուկրաինայում հանրաքվեին. Ուկրաինական աղբյուրՄեղր, չիր եւ ընկույզՀայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը 5 միջոց խումհարը հաղթահարելու համարԶելենսկի. Թրամփի հետ քննարկվում է Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցըՏոնական օրերին ինչպես պահպանել գեղեցիկ կազմվածքը«Ահեղ դատաստանի օրվա» ռադիոկայանում մի ամբողջ համերգ է եղել3 ճարպը այրող մթերքներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված