Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Դրոշը, որ մեծացնեն` կտեսնեն, որ դրոշի վրա խաչ կա արված (X). Գեղարքունիքի մարզպետը Սևանի թիվ 4 դպրոցում տեղի ունեցածի մասին

Հանդիպում

«Հայաստանի Հանրապետություն, մեր օրեր, Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում աշխարհագրություն առարկայից ցերեկույթ՝ «Մեր հարևանների կերակրատեսակները» թեմայով»: Երեկվանից նման բովանդակությամբ գրառումներ են շրջանառվում լրատվամիջոցներում, որտեղ է ներկայացվում է, որ դպրոցական աղջնակի նստած է Թուրքիայի դրոշի ներքո:

Վերը նշյալի վերաբերյալ «Իրավունքը» պարզաբանումներ խնդրեց Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանից, ով ասաց, որ տեղյակ է խնդրին եւ ավելին.

-Իհարկե, տեղյակ եմ, ավելին քիչ առաջ զրույց ենք ունեցել տնօրենի, ուսուցչի եւ դասղեկի հետ: Իրականում աշխարհագրության դասը նվիրված է եղել է հարեւան պետություններին, որեւէ թրքացման սերմանում կամ այլ ենթատեքստ չի եղել: Իսկ սկզբնաղբյուր լրատվամիջոցի տարածած տեղեկավության հետ կապված արդեն իսկ դպրոցի տնօրինությունը տեղեկացրեց, որ դատի են տալու եւ հերքում պահանջելու սխալ մեկնաբանության եւ ներկայացման համար:

Մարզպետը նկատում է.

-Դուք պատկերացնո՞ւմ  եք այդ աշակերտուհու, նրա ծնողների վիճակը` նման թյուր ընկալումների ֆոնին: Չնայած այդ դրոշը, որ մեծացնեն եւ նայեն, կտեսնեն, որ դրոշի վրա խաչ կա արված (X): 

Նորից եմ կրկնում դասը նվիրված է եղել հարեւան երկրներին` այդ թվում` Վրաստանին, Իրանին: Աշակերտները պատմել են այդ պետությունների մասին, ներկայացրել պետությունների նկարագիրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ