Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Նիկոլի սելը կառավարությունում ճռռալու տեղը, փողոցում ընդդիմության ավտոների ակներն են ճռռում:

* * *

ՄԵՌԱԾ Է, ԹԱՂԱԾ ՉԻ

Անհնազանդության շարժումից հայտնում են, որ Նիկոլի վիճակը կայուն է, բայց՝ շատ ծանր:

* * *

ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը «Սասնա ծռերին» նստեցնելուց հետո փորձելու ա  անցնել «Մշեցի լաոյի» հարցերի լուծմանը:

* * *

ՀԱՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻՆ

– Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չի գնում Ֆրանսիայի հրապարակ:

– Որովհետեւ երկու Իշխանի գլուխ մի կաթսայում չի եփվի:

* * *

ՀՈԳԵՎՈՐԸ ՓՈՐ ՉԻ ԼՑՆԻ

(ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹՎԱ ՑՈՐԵՆԻ ՊԱՇԱՐ Է ՄՆԱՑԵԼ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Միայն հացիվ:

* * *

ՇԻՐԱԶԱԲԱՐ

– Ցույցը խաղաղ էր մեր լեռների պես,

Մենթերը հողմերի պես խուժեցին վայրագ...

* * *

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

(ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ ՏԻԵԶԵՐՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Օդանավ առան` հետի հրթիռները չառան, արբանյակ առան` կառավարման կենտրոն չառան:

* * *

ՆԻԿՈԼԸ ԿԱՏԱՂԵԼ Ա

(ՆԻԿՈԼԸ` ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ, ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ես գամ հասնեմ ստեղ, ու դուք ինձ ասեք HET?

* * *

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ` ՀԱՍՑԵ ԱՌ ՀԱՍՑԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏՆԵՐԸ ՇՐՋԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

– Тук, тук, тук...

– Кто там?

– Это я, вице-спикер Ишхан...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ