Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հիմա Մխիթարյանի «քայլի» ժամանակն է

Սպորտ

«Ռոմայի» ղեկավարներն  հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում բարելավել պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ իրենց առաջարկը, հաղորդում է Sky Sport Italia-ն: Իտալական ակումբը տեղեկացրել է, որ վերջին առաջարկը լավագույնն է ինչ կարող են առաջարկել հայ ֆուտբոլիստին։ Ըստ այդմ աղբյուրը տեղեկացնում է, որ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։

Իտալական հեղինակավոր աղբյուրը նշում է, որ Միլանի «Ինտերը» պատրաստ է ավելի բարձր աշխատավարձ վճարել 33-ամյա հայ կիսապաշտպանին, քան «Ռոման»: Միլանցիները վստահ են, որ գործարքը կիրականացնեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին եւ հայտնել թիմից հեռանալու որոշման մասին։

Թե ինչ կորոշի իր ապագայի վերաբերյալ հայ ֆուտբոլիստը պարզ կլինի շուտով, քանի որ գործող պայմանագրի ավարտին քիչ ժամանակ է մնացել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ