⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Քաղաքական հետապնդումները տոտալ բնույթ են ստանում. ինչ է կատարվում Կենտրոնի բաժնում

Թեմա
«Կենտրոնի բաժնում եմ, շուրջ քսան հոգի բերման ենթարկված անձ կա, բոլորի նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ խուլիգանության կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածներով։
 
Գրեթե բոլորին բերման են ենթարկել ակնհայտ ոչ համաչափ ուժ կիրառելով, առանձին դեպքում մինչեւիսկ անհարկի հատուկ միջոց ձեռնաշղթա կիրառելով (ընդ որում` ձեռնաշղթայի բանալին կորցրել են եւ անձը շղթայված նստած է ոստիկանության բաժնում), մարմնական վնասվածքներ հասցնելով, ինչպես նաեւ խախտելով քրեադատավարական բոլոր հնարավոր ընթացակարգերը։
 
Քաղաքական հետապնդումները տոտալ բնույթ են ստանում, այսինքն` դավադիրների իշխանությունը փորձում է այս կերպ պարզապես ահաբեկել քաղաքացիներին` փրկելով սեփական աթոռները։
 
Նշեմ, որ 258 ֊րդ և 316 ֊րդ հոդվածները միջին ծանրության հանցանքներ են, բացառությամբ առաջինի չորրորդ և երկրորդի երկրորդ մասերի, ուստի անհասկանալի է` ինչու՞ են Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները գործուղվել Կենտրոնականի բաժին ու շաբլոնային ձերբակալություններ իրականացնում։
 
Իրավախայտառակության հետագա ընթացքի մասին` հաջորդիվ», - այս մասին տեղեկացնում է իրավաբան, սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ