Լուվրում տղամարդը տորթի կտոր է նետել «Մոնա Լիզայի» կտավի վրա (տեսանյութ)
ՄշակութայինԼուվրում անվասայլակով տղամարդը տորթի կտոր է նետել Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի վրա, հայտնում է BFMTV-ն։
Այսպիսով, սոցցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում է, որ պաշտպանիչ ապակին, որի տակ դրված է գլուխգործոցը, ներկված է հրուշակեղենի կրեմով։ Օգտատերերի խոսքով՝ պարիկով և գլխարկով տղամարդը տորթի կտոր է նետել նկարի վրա։
«Մտածե՛ք Երկրի մասին։ Կան մարդիկ, ովքեր ոչնչացնում են Երկիրը։ Մտածե՛ք դրա մասին... Բոլո՛ր արվեստագետներ, մտածեք Երկրի մասին։ Ահա թե ինչու ես դա արեցի։ Դուք պետք է մտածեք մոլորակի մասին», - տորթի կտորը նետելուց հետո՝ ասել է տղամարդը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը։
