Վկայի խոսքերը հակասում են կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն առաջադրված մեղադրանքներին․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ո՞վ է նման բան ասում՝ գուցե հոգեբուժարանի հիվանդ է, կամ՝ շինծու խարդախ․ Սիմոնյան Լրացավ վեցերորդ տարին, որ ֆիզիկապես մեզ հետ չես. Հերոսի հայր Գազամատակարարման պլանային ընդհատումներ Յուրի Ուշակովը կարող է հեռանալ. հնարավոր է, նրան փոխարինի Լավրովը Սրբազանները «զադնի են» դրել Մերցի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանն է, այլ ոչ թե Գերմանիայի տնտեսությունը Մեր մարդիկ ունենք, որոնք տեղ-տեղին աշխատում են դրանց պալիտ անելու համար ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը Մարկո Ռուբիոյի այցը Կենտրոնական Ասիա ազդում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերի վրա

Վաղ հայտնաբերումն ու միջամտությունը կարեւոր են. Պրոֆեսոր Արա Բաբլոյան

Ի՞նչ պատկեր է մանկական հիվանդացության առումով ՀՀ-ում, հարցի պատասխանը հունիսի 1-ին ընդառաջ փորձել ենք ստանալ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ:


-Պրոֆեսոր, մանկական հիվանդությունների տարածման ինչպիս՞ միտում եք տեսնում Հայաստանում, մանկական հիվանդություններից որո՞նք են առավել տարածված: 
-Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում են վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունները:  Հարկ է նշել, որ սուր շնչառական վարակները հիմնականում կրում են սեզոնային բնույթ, բայց, այնուամենայնիվ, դրանք գերակշռող դիրք ունեն մանկական հիվանդությունների ամբողջ շարքում: 
-Իսկ ո՞ր հիվանդություններն առավել բնորոշ Հայաստանի երեխաներին: 
-Եթե խոսենք հենց մեզ` հայերիս բնորոշ հիվանդությունների մասին, ապա հարկ է նշել մեզանում հաճախ հանդիպող միջերկրածովյան ընտանեկան տենդը, որին ժողովուրդն առավել հաճախ կոչում է պարբերական կամ երեւանյան հիվանդություն: 
Նշեմ, որ 2002-2003թ-ին Մանկական պարբերական հիվանդությունների կենտրոնում գրանված էր 600 երեխա, եւ նրանց 14-16 տոկոսի մոտ զարգանում էր հյուսվածքների ամիլոիդոզ: Նրանց մի մասի մոտ դա հանգեցնում էր երիկամների խրոնիկական անբավարարության եւ դառնում հեմոդիալիզի պատճառ: 
Այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կազմում գործող Մանկական պարբերական հիվանդությունների կենտրոնում գրանցված է 3 500 երեխա, ովքեր տարիներ շարունակ ստանում են անհրաժեշտ բուժում եւ նրանց մոտ մենք չունենք ամիլոիդոզի հայտնաբերման որեւիցե մի դեպք:  
Փաստորեն եթե 20 տարի առաջ մենք տարեկան ունենում էինք 3-4 երեխա, որոնք երիկամային անբավարարության պատճառով հեմոդիալիզ էին ստանում, ապա հիմա` 3-4 տարին մեկ է նման դեպք լինում, այն էլ` մեր հսկողությունից դուրս մնացած կամ այլ տեղերում բնակվող երեխաների շարքից:
-Դուք ժամանակին «Հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ վաղ միջամտության հայեցակարգի» մշակման եւ Հայաստանում դրա ներդրման համահեղինակներից եք եղել: Դրա շնորհիվ բավական մեծ փոփոխություններ են իրականացվել մանկական առողջապահության բնագավառում: Կպարզաբանեք` ի՞նչ է դա եւ ի՞նչ նպատակ ունի:
-Այո, իհարկե, դա շատ կարեւոր մի մոտեցում է, որը հայտնի է միջազգային պրակտիկայում. երեխան զարգացման պրոցեսում շատ կարեւոր փուլեր է անցնում: Հարկ է նշել, որ կյանքի առաջին տարիներն ամենակարեւոր նշանակությունն ունեն այդ տեսակետից: Եվ այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում նորածնի եւ վաղ մանկական տարիքի երեխաների ուղեղում, ազդեցություն են թողնում ամբողջ կյանքի ընթացքում: Այսինքն, եթե այդ պրոցեսները ինչ-որ պատճառներով հապաղում են, հետագայում ավելի մեծ խնդիրներ են առաջացնում նրա զարգացման, ուղեղի ընկալողունակության, կրթական հնարավորություների եւ գործնական կարողությունների տեսակետից: Չպետք է մոռանանք, որ նույն այդ ժամանկահատվածում` վաղ տարիքում, տեղի է ունենում նաեւ երեխայի ֆիզիկական ինտենսիվ զարգացումը: Երեխան այս տարիքում սկսում է տիրապետել հիմանական մանր ու մեծ շարժումներին, ձեռք է բերում հմտություններ, սովորում է համակարգել իր գործողությունները: Դրանով է բացատրվում, որ մեր մշակած հայեցակարգը դրվեց պետության` երեխաների եւ դեռահասների առողջության ծրագրի հիմքում: Ծրագրի կարեւոր կոմպոնենտներից մեկը, որն ուղղված էր վաղ հայտնաբերմանն ու վաղ միջամտությանը, հանդիսանում էր նորածնային սկրինինգը:  
Բոլոր ծննդատներում նորածինները ենթարկվում են սկրինինգային հետազոտությունների, որոնց միջոցով հայտնաբերվում են բնածին հիպոթիրեոզը, ֆենիլկետոնուրիան, լսողության խնդիրները, կոնքազդրային հոդի դիսպլազիան եւ հոդախախտը: Մինչեւ այդ ծրագրի իրականացումն այդ խնդիրներն ուշ էին հայտնաբերվում, եւ համապատասխանաբար տեսնում էինք, որ մեր միջամտությունները կրում էին ուշացած բնույթ: Ներկայումս նորածնային սկրինինգը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել հիպոթիրեոզը, ֆենիլկետոնուրիան, լսողության խնդիրները, կոնքազդրային հոդի դիսպլազիան եւ հոդախախտը, կազմակերպել վաղ միջամտություն եւ ստանալ լավագույն արդյունքներ: 
Եթե կարճ ամփոփելու լինեմ, կասեմ, որ առողջապահական կարեւորագույն ուղղություններից մեկը հիվանդությունների, զարգացման խնդիրների վաղ հայտնաբերություն ու կանխարգելումն է: Եվ սա չափազանց կարեւոր է հատկապես մանկաբուժության մեջ, քանի որ ուղղված է առողջ սերունդ եւ առողջ հասարակություն ունենալուն: Առողջություն եմ մաղթում մեր բոլոր փոքրիկներին: 
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ