Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Շարժվելու եմ դեպի ոսկին. Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԵԱ-ի եզրափակչում է

Սպորտ

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժեվսկու հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացահայտ առավելություն՝ տպավորիչ հաղթանակի հասել:

Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ վաղը՝ մայիսի 30-ին, կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի հետ: «Ամեն ինչ գերազանց էր: Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին»,- ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար:

Այսօր երեկոյան Հայաստանը ևս 3 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ի կիսաեզրափակչում: Արթուր Բազեյանը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի բուլղարացի Խավիեր Իբանեզ Դիասի, Հովհաննես Բաչկովը՝ հունգարացի Ռիչարդ Կովացսի, իսկ Նարեկ Մանասյանը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ