⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչով են տարբերվում մանկական ուռուցքները եւ, որոնք են ՀՀ-ում հաճախ հանդիպող պաթոլոգիաները․ Պրոֆեսր Բադալյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում

Առողջապահական

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում եւ 85 000` 15-19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում եւ բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80 տոկոսը բուժվում է: Ինչ պատկեր մանկական հիվանդացության եւ չարորակ պաթոլոգիաների առումով ՀՀ-ում, հարցի պատասխանը հւնիսի 1-ին ընդառաջ փորձել ենք ստանալ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ, ուռուցքաբան Գրիգոր Բադալյանից, ով նախ նկատեց․

Գրիգոր Խաչատուրի Բադալյան - Ամեն ինչ քաղցկեղի մասին

-Նախ ասեմ, որ Հայաստանում տարածված մանկական հիվանդությունները առանձնապես չեն տարբերվում մնացած երկրներից: Նույնն են նաեւ հիվանդացության ձևերը: Մանկական օնկոլոգիական պաթոլոգիաների մեջ ամենահաճախհանդիպող հիվանդությունը՝ դա արյան քաղցկեղն է: Մոտ մեկ չորրորդը դա է:  Բավականին հաճախ են հանդիպում նաեւ գլխուղեղի ուռուցքները՝  երեխաների մոտ տասնհինգ տոկոս դրանք են կազմում: Տարածված են նաեւ երիկամի ուռուցքները։
Մանկական ուռուցքները տարբերվում են մեծահասակներից, մեծահասակների մոտ ավելի շատ էպիթելյար քաղցկեղներ են` թոքի, ստամոքսի, որոնք մանկականում չկան: Երեխաների մոտ արագ են ընթանում բոլոր ուռուցքները և ընթացքը բավականին արագ է մեծերի համեմատ, այսինքն չի կարող տարիներով տևել, արագ մի քանի ամսում զարգանում է:
Սկզբնական շրջաններում հատուկ նշաններ չի լինում քանի որ բոլոր ուռուցքները հիմնականում խորքում են՝ կամ կրծքավանդակ, կամ որովայնի մեջ և ընդհանուր առմամբ  կարող են գանգատներ լինեն շատ աննշան՝ երեխան թուլություն ունենա, ջերմի ,ախորժակից ընկնի,  բայց հստակ չի երևում ախտանշանը,  մինչև ուռուցքը մեծանում է նոր տեսնում ենք:
-Այսինքն սկզբնական էտապում հիվանդության դժվար է հայտնաբերել:
-Այո, քանի որ արտաքին ուռուցքներ քիչ կան: Օրինակ` մեծահասակների մոտ կան արտաքին ուռուցաներ: Դրանք են` կրծքագեղձի, արգանդի վզիկի, մաշկի, որը կարելի է տեսնել, շոշափել: Երեխաների մոտ դրանք խորքում են, ինչի հետեւանքց էլ սկզբնական շրջանում իրենք չեն երևում: 
 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ