Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը Ներքին Չարբախում այգի է հիմնել

Թեմա
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում այգի է հիմնել, որը գտնվում է տեղի Սուրբ Խաչ եկեղեցու հարեւանությամբ: Ավելի քան մեկ տարի տեւած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ:
 
Հունիսի 1-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա այգու բացման հանդիսավոր արարողությունը, որին կմնասնակցեն անձամբ Արթուր Աբրահամն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
 
Նշենք, որ կանաչապատ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով բարեկարգ այգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, մշակութային միջոցառում, սիրված մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, հյուրասիրություն: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. ունի խաղահրապարակ, այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi միջոցով:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ