Ռուսական հրթիռները սարսափելի հարված են հասցրել Պրիդնեպրովսկի ՋԷԿ-ին (Տեսանյութ) ՔՊ-ականները սկսել են խեղճանալ մարզերում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Հանրապետականները կորցնում են իրենց դիրքերը ԱՄՆ Սենատում Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան

Կայացավ «Առաջին հանրապետության դասերը» թեմայով կլոր սեղան-քննարկումը

Թեմա

«Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման նախաձեռնությամբ` կայացավ կլոր սեղան-քննարկում «Առաջին հանրապետության դասերը» թեմայով: Բացման խոսքով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Նա նախ ընդգծեց, որ շարժումը չէր կարող անտարբեր մնալ այս շատ կարեւոր պատմական իրադարձության վերաբերյալ, ապա շնորհավորեց ներկաներին՝ Սարդարապատի հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:

«Ի վերջո, ունենք մեր ողբերգական պատմության ընթացքում էջեր, որոնք մեզ հույս են ներշնչում, որ, որպես ազգ, ի վիճակի ենք հասնելու այն բարձունքներին, որի մասին երազում ենք», - ընդգծեց Հ. Բաբուխանյանը:

Անդրադառնալով կլոր սեղանի բովանդակությանը՝ ՍԻՄ կուսակցության նախագահն ասաց, որ կան բազում հարցեր, որոնց  պատասխանը պետք է ունենանք, այդ թվում, թե ինչու այնպես ստացվեց, որ Առաջին հանրապետությունը ստեղծվեց, հատկապես այս տարածքում ոչ թե, օրինակ, Սասունում կամ Վանում, ինչու ունեցանք երկու պայմանագրեր եւ երկուսն էլ ամոթալի, ինչու չկարողացանք պահպանել մեր տարածքների իսկզբանե մեր վերահսկողության տակ անցած տարածքների 90 տոկոսը:

«Ինչուները շատ են, եւ եթե մենք ճիշտ չգնահատենք այն տարիների իրավիճակը, ապա ճիշտ չենք գնահատի այսօրվա տեղի ունեցող դեպքերը», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց Հ. Բաբուխանյանը:

Այնուհետեւ թեմայի վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացրեցին շարժման խորհրդի անդամներ պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը:

Քննարկումների ժամանակ իրենց դիտարկումները ներկայացրեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը, ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը եւ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, ք.գ.թ. Գագիկ Հարությունյանը:

Քննարկման ավարտին ընդունվեց բանաձեւ:

284133506-2565801030219047-8734382974267520265-n

284160272-2565805776885239-2098014911494824651-n

284206364-2565799410219209-8934303401372903864-n

284223580-2565803086885508-1912913900451231578-n

284248793-2565804493552034-7287338859604673922-n

284259136-2565799353552548-4422944244919956831-n

284271521-2565805630218587-5129575182974859001-n

284278968-2565799673552516-2774778620403480697-n

284359493-2565805853551898-1259230400258624055-n

284368569-2565803330218817-5932507674862339240-n

284368902-2565799716885845-2961208677902015160-n

284369299-2565801223552361-1249739362172229482-n

284375872-2565801243552359-8499088471611307787-n

284405723-2565803476885469-7030964220380724372-n

284410007-2565799286885888-5981922644443016461-n

284415853-2565805800218570-4550474028161397504-n

284415917-2565799640219186-2817895879393646071-n

284494975-2565805626885254-56882706719623739-n

284496574-2565805686885248-1546990088639369680-n

284497342-2565801220219028-1218569574431790757-n

284532201-2565799596885857-1047970690411626067-n

284536188-2565799770219173-1755557721697786638-n

284544331-2565802996885517-5484488772391647802-n

284565069-2565801013552382-6224454747258884586-n

284653004-2565801063552377-2863349914660471736-n

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ