⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Համազգային միասնությանը խանգարում է Նիկոլ Փաշինյանը. Արամ Սարգսյան

Տեսանյութեր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կայացած Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումը մի շարք փակագծեր բացեցին Արցախի գլխին «դամոկլյան սրի պես կախված» վտանգավոր ապագայի վերաբերյալ: Իսկ հայաստանյան իշխանությունը դեռ հոխորտում է, ընդդիմությունը` պայքարում նրանց դեմ: Ստեղծված իրադրության եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

«ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ»

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե միջազգային հանրությունը հորդորում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, մինչդեռ բրյուսելյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այն ուղղակի հասցվել է «պլենտուսի մակարդակի», քանի որ Արցախի կարգավիճակն առհասարակ այլեւս չի քննարկվում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մեր կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել ենք, որ  դատապարտում եւ մերժում ենք այն, ինչ կատարվել է Բրյուսելում: Այսինքն` մերժում ենք Նիկոլ Փաշինյանի այսպիսի քաղաքականությունը, եթե, իհարկե, կարելի է ընդհանրապես այն քաղաքականություն անվանել: Ակնհայտ է, որ նա իր օրակարգը չունի, այլ ներկայացնում է Ադրբեջանի օրակարգն ու շահերը, ընդ որում` այսպես է եղել դեռեւս 44-օրյա պատերազմի սկզբում, որն, ի դեպ, կարող էր կանխել: Հիմա Նիկոլ Փաշինյանն ուղղակի, կարելի է ասել, որ «ձեռքերը լվանում է» Արցախից եւ գտնում, որ «Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»: Չի կարող երկիր կառավարել մի մարդ, որը կարող է 4 տարվա ընթացքում իր քաղաքական, այսպես կոչված, դիրքորոշումը տասնյակ անգամ փոխել, մի անգամ ասել, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», հետո պնդել, թե «Արցախն Ադրբեջան է»: Այդպիսի մարդը վտանգավոր է, ինչը կարող է ճակատագրական լինել ամբողջ պետության համար: Փաստացի երկրի ղեկին ունենք մի մարդ, որը հավանաբար կամազուրկ է դրսում, իսկ ներսում պաշտպանվում է ընդամենը ուժային կառույցների միջոցով: Պետության այդպիսի կառավարում երբեւէ չեմ հիշում: 

Ինչ վերաբերում է նրան, թե ուր հասցրին Արցախի կարգավիճակը, նախ ուզում եմ ասել, որ Ալիեւին երազախաբություն է սպասվում, թող իրեն չթվա, որ մի մարդու ստորագրությամբ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Սա բացառված է, որովհետեւ Արցախի անկախությունն օրինական է բոլոր տեսանկյուններից եւ համապատասխան` միջազգային իրավունքի նորմերին: Այն դե ֆակտո գոյություն ունի` որպես սուբյեկտ, ինչի համար էլ ձեւավորվել է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը: Արցախը` որպես սուբյեկտ, ճանաչված է այնքանով, որ նրա քաղաքացիները նաեւ ունեն ՀՀ անձնագրեր: Եվ բացի այդ, այնտեղ գործում է Հայաստանի դրամը, բյուջեից հատկացումներ են արվում, այսինքն` դե ֆակտո Հայաստանի մի հատվածն է:

– Որքանո՞վ է իրատեսական հիմա հույսեր կապել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ, երբ դրա գոյությունն առհասարակ կասկածի տակ է դրել ՌԴ ԱԳ նախարարը` ասելով, որ այդ խմբում ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները, այսպես կոչված, ռուսաֆոբիայի թնջուկի մեջ` փորձում են չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ: 

– Մենք ոչ թե հույս ենք կապում, այլ փաստում ենք այն ամենը, ինչ եղել է Արցախը որպես սուբյեկտ ճանաչելու գործընթացում: Սա է ամենագլխավոր հարցը, իսկ թե Մինսկի խումբը կշարունակի գործել, թե` ոչ, այլ հարց է: Ընդհանուր առմամբ` եթե ավելի կոպիտ համեմատություն չանեմ, պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը երկու աթոռի վրա է փորձում   նստել: Գնում է Մոսկվա եւ ասում` Վլադիմիր Վլադիմիրիչ, ամեն ինչ լավ է, գնում է Բրյուսել, ինչ ասում են, համաձայնում է: Սա, ուղղակի, ծաղրանք է: Բրյուսելում նրա երեսին թքել են եւ չեն էլ քննարկել, որ պետք է լինի Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ եզրույթ: Էլ չեմ ասում, որ Ալիեւը պահանջում է, որ մեր բանակը չպետք է ավելանա, հզորանա, նոր սպառազինություն ունենա, եւ պատահական չէ, որ 4 ամսից ավել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում: Շատ պաշտոններ զինված ուժերում ուղղակի թափուր են: Այստեղից պարզ երեւում է, թե ինչ պարտավորության տակ է մտել այս անձը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, ապա պետք է փաստենք, որ նրա մի քայլով պահպանվել է Արցախի մի հատվածը` առանց Շուշիի, Հադրութի եւ այն շրջանների, որոնք ազատագրված էին: Ի դեպ, մենք դրա վերաբերյալ ադրբեջանցիների հետ երկար տարիներ բանակցել ենք, եղել են եռակողմ հանդիպումներ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրության ներկայացուցիչների միջեւ Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում, որին մասնակցել է նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Այդ բանակցությունների ժամանակ մենք որեւէ հարցում տանուլ չենք տվել, Մինսկի խմբի համանախագահներն ասել են, որ մեր փաստարկներն իրավական հիմք ունեն, իսկ նրանցն ընդամենը ցանկություններ են: Ադրբեջանական կողմը միայն մի բան էր ասում, թե «վերադարձրեք մեր հողերը»: Հարցնում էինք` «ձեր հողերը ո՞րն է, ա՞յն, որ պատերազմով ինքներդ եք տվել հայկական կողմին»:

«Ո՞Վ Է ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ՄԱՏՈՒՑԻ»

– Մինչդեռ հիմա հայկական կողմը Բրյուսելում համակերպվում է անգամ այնպիսի ձեւակերպումների հետ, ինչպիսին է ընդամենը «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքը»: Հնարավոր լինելո՞ւ է դուրս գալ այս թակարդից:

– Եթե պետք է նայենք, թե ինչ է ասում Շառլ Միշելը եւ դրանով առաջնորդվենք, ուրեմն` ընդհանրապես ազգը կորցրել է իր բոլոր արիենտիրները: Ո՞վ է Միշելը, որ պետք է մեզ նման ձեւակերպում մատուցի, մենք էլ դատապարտենք կամ հրապուրվենք: Մենք պետք է մեր գործով զբաղվենք եւ մտածենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն իսկապես դաշնակցային եւ վստահելի դարձնելու մասին, ինչն իրականում այս իշխանությունը չի անում: Մենք Ռուսաստանի հետ ունենք մեր ընդհանուր շահերը, որոնք հարյուրամյակներով համընկնում են, եւ եթե ՌԴ խաղաղապահ ուժերը չմտնեին Արցախ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ամբողջովին կհանձնվեր Արցախը: Այս իշխանությունը դա էր անում, փաստ է, որ  հոկտեմբերի 4-16-ը բոլոր հնարավորությունները եղել են կանգնեցնելու այդ պատերազմը, որովհետեւ Ռուսաստանն ասում էր` դիմեք մեզ, որպեսզի միջոցներ ձեռնարկենք գրոհայինների դեմ: Թուրքիան անգամ Սիրիայից էր վարձկաններ բերել, այդ մասին բարձրաձայնում էին Նարիշկինը, Լավրովը, Զատուլինը, Զախարովան, բայց, կարծես, սրանք խուլ էին, չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Դրա համար Ռուսաստանը ստիպված եղավ վերջին պահին խաղաղապահ ուժերի շնորհիվ պահպանել հայկական այն տարածքը, որն այսօր դեռ կոչվում է Արցախի Հանրապետություն:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր էլ Արցախի լուծման բանալին Մոսկվայում է, թե՞ այդուհանդերձ բրյուսելյան կամ այլ տարբերակներ պետք է դիտարկել:

– Չկա այլ տարբերակ: Միայն Ռուսաստանի հետ է հնարավոր: Մեծ գաղտնիք ասած չեմ լինի, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախից չեն հեռանալու եւ որեւէ պատրվակով, Հայաստանից էլ դուրս չեն գալու: Բայց սա չի նշանակում, որ բարձը գլխներիս տակ դրած համարենք, որ ամեն ինչ լավ է: Ոչ ոք մեր փոխարեն ոչինչ չի անելու, եթե չկազմակերպվենք: Մենք հիմա ունենք խնդիր` ազգը միավորելու եւ ազգային գաղափարախոսության հիման վրա ծրագիր մշակելու: Դրա համար պետք է համակարգել Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ներուժը, ինչի համար էլ ասում ենք, որ անհրաժեշտ է ձեւավորել համահայկական համաժողով, որը կընտրի ազգային խորհուրդ: «Ի  պաշտպանություն Արցախի Հանրապետության» նախաձեռնությունը մեծ պատվիրակությամբ եղել է Արցախում, եւ այս առաջարկը հնչեցրել ենք հենց այնտեղից: Գնացել ենք Մայր Աթոռ եւ հանդիպել ենք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, նրան ենք ներկայացրել մեր առաջարկը, ծրագիրը եւ խնդրանքը, որպեսզի Վեհափառն ինքն առաջնորդի այդ շարժումը: Այս իրավիճակում շատ կարեւոր է, որ լինի համազգային խնդիրների վերաբերյալ միասնական դիրքորոշում: Ի վերջո, ազգը միավորվելով պետք է սկսի իր պետությունը հզորացնել: Ի դեպ, քանի որ մեր այս առաջարկը շատ հրապարակային է եղել, ինձ հասած տեղեկություններով` այսօրվա իշխանությունը կոպիտ ասած` «պերեխվատ» է արել այս գաղափարը, եւ դեսպանները հանձնարարություն են ստացել սեպտեմբերին այդպիսի համաժողով հրավիրել: Սրանով իրենք ուզում են ասել, թե, իրոք, գնում են համազգային համաձայնության: Բայց համոզված ասում եմ` չեն հաջողելու, որովհետեւ իրենք պառակտող են, միավորող չեն ու մինչեւ այսօր էլ այդպիսի քաղաքականություն են վարում: Հետեւապես, մենք պետք է այդ համահայկական համաժողովն անցկացնենք` առանց Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ այս պահին նա է խանգարում համազգային միասնությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված