Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

ՀԲԸՄ-ն և Մատենադարանը Արցախի ձեռագրական ժառանգության պահպանմանը միտված պատկերագիրք են հրատարակել

Մշակութային

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ ջանքերով հրատարակվել է «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Գրքի համահեղինակներն են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։ Պատկերագրքի հրատարակությունը իրականացվել է ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ՝ ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։ Գիրքը բացառիկ արժեք է՝ նպաստելու Հայաստանի երկու պատմական նահանգների՝ Արցախի և Ուտիքի, մշակութային ժառանգության միջազգային ճանաչմանը։ Այս գավառները դարեր ի վեր եղել են աստվածաբանական, պատմական, կրթական և ծիսական անթիվ ձեռագրերի օրրան, որոնց մեծ մասն այժմ պահպանվում է Մատենադարանում։ Համահեղինակների համատեղ ջանքերի արդյունքում գիտականորեն ապացուցվել է նշված նահանգներում հայկականության բազմադարյա գոյությունը։  Գիրքը բաղկացած է երեք մասից և արտացոլում է Արցախ և Ուտիք պատմական նահանգների պատմությունը, ներկայացնում է շրջանի գրչատներն ու կրթական կենտրոնները, որոնք գործել են վանական համալիրներին կից, ինչպես նաև բացահայտում է 13-18-րդ դարերում ստեղծված պատկերազարդ ձեռագրերի պատկերագրական առանձնահատկությունները։ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը, որպես այդ նահանգների պատմության և մշակութային ժառանգության ներդաշնակ մաս, հարուստ է բազմաթիվ քրիստոնեական ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով, խաչքարերով, և միջնադարյան աշխարհիկ կառույցներով, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերնդեսերունդ», - նկատում է գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը։  Գրքի համահեղինակներից Թամարա Մինասյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական և տարածաշրջանային զարգացումների կիզակետում, երբ հարևան պետությունները ջանք չեն խնայում կեղծել պատմությունը և հայկական մշակութային ժառանգությունը վերագրել իրենց՝ ներկայացնելով այն որպես աղվանական հարստություն, գիտականորեն ապացուցված այս բացահայտումները արդյունավետ զենք կարող են ծառայել ցանկացած ապատեղեկատվության դեմ։ Եվ եթե նրանց փորձերը փոքրիշատե հաջողության են հասնում մեր պատմական հուշակոթողները ոչնչացնելով, ապա ձեռագրական ժառանգության դեպքում նրանց նույնն անել չի հաջողվի։ «Հատկապես ձեռագրերի հիշատակարանները բացառիկ աղբյուրներ են, որոնք, անկասկած, ապացուցում են հայերի դարավոր ներկայությունն Արցախում և Ուտիքում»,- հավելում է նա։  «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի հրատարակությունը ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականցված 18 ծրագրերից մեկն է։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ նաև ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի առաքելությանը։ «Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը թյուր պատկերացում ունի Արցախի պատմության և, մասնավորապես, մշակութային ժառանգության վերաբերյալ։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է անդրադառնալ Արցախի պատմության բոլոր շերտերին և միջազգային հանրությանը զինել գիտականորեն ապացուցված և անաչառ փաստերով։ Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի և սկզբնաղբյուրների գլխավոր պահոց, այս նախաձեռնությունն ակտիվորեն առաջ մղելու հիմնական հենասյուներից մեկը կարող է լինել»։ ՀԲԸՄ-ի և Մատենադարանի ղեկավարությունները վստահեցնում են, որ շարունակական ջանքեր կգործադրեն, որպեսզի պատկերագիրքը լայնամասշտաբ տարածում գտնի Հայաստանի սահամաններից դուրս գիտական շրջանակներում և նպաստի հայոց պատմությունը կեղծելու դեմ ակտիվ պայքարին։ Պատկերագիրքն արդեն շրջանառվում է Եվրոպայում, իսկ հեղինակներն էլ հետազոտության արդյունքները մեծ խանդավառությամբ ներկայացնում են տարբեր միջազգային գիտաժողովներում։ «Պատկերագիրք-ուսումնասիրությունը կներկայացվի ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլև, որ ավելի կարևոր է, կուղարկվի օտար երկրների դեսպանատներին, միջազգային (հատկապես մշակութային ուղղվածության) կառույցներին, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններին ու համալսարաններին։ Վստահ ենք, որ այս աշխատությամբ Արցախ-Ուտիքի հարուստ մշակութային ժառանգությունն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում»,- հավելում է Մատենադարանի տնօրեն դր. Վահան Տեր-Ղևոնդյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214296/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». Զուրաբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված