Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ»

Մշակութային

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է մեր երկրում գործող երգչախմբերին: Այս անգամ պատմելու ենք Վանաձոր համայնքի կամերային երգչախմբի մասին: Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանը նախ անդրադառնում է դրա ստեղծման պատմությանը:

«Վանաձորի քաղխորհրդի գործկոմի 1992 թ.-ի փետրվարի 2-ի որոշման համաձայն, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն և «Գթություն» բարեգործական միությանը կից իմ հիմնած երկսեռ երգչախմբերի կազմի բազայի վրա ստեղծեցի Վանաձորի մշակույթի կենտրոնի կամերային երգչախումբը: Լոռու մարզի մշակույթի պատմության մեջ առաջին անգամ էր նմանատիպ կառույց ստեղծվում: 1997 թ.-ին այն վերանվանվեց «Վանաձորի կամերային երգչախումբ» ՓԲԸ, որի տնօրեն նշանակվեցի ես: 2013 թ.-ի հունիսին երգչախումբը վերակազմավորվեց Վանաձոր համայնքի «Կամերային երգչախումբ» ՀՈԱԿ-ի, իսկ տնօրեն նշանակվեց երգչախմբի արտիստ Տարոն Միրզոյանը»,- մեզ հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է՝ ներկայումս ՀԱՈԿ-ի գեղարվեստական կազմը 34-35 արտիստ է: Երգչախմբի գեղղեկավարը հիշեցնում է, որ դրա կազմավորման առաջին իսկ տարիներից այն դժվար ժամանակներ է ապրել, սակայն երբեք չի դադարել գործել: «Հետերկրաշարժային, պատերազմական, ՀՀ անկախության վերափոխումների բարդ ժամանակաշրջան էր, մութ ու ցուրտ տարիներ: Հատկապես ձմռան ամիսներին սիստեմատիկ պարապմունքներ անցկացնելը բարդ ու դժվար էր: Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում երգչախմբին հատկացված էր փորձասենյակ, սակայն շենքը վթարային էր, և ստիպված էինք այլ վայրեր փնտրել փորձերի համար, տեղափոխվել տարբեր փորձասրահներ և դահլիճներ: Հաճախ պարապմունքներն անցկացնում էինք իմ բնակարանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Այս տարիների ընթացքում Մխիթարյանի նախաձեռնությամբ երգչախումբն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ «Մեր մեծերը», «Բարեկամական կամուրջ», «Երաժշտական խճանկար», որոնք մեծապես նպաստել են խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը, ամեն տարի ընդլայնել է երգացանկը նոր ծրագրերով, ունկնդրին ներկայացրել բազմաժանր ստեղծագործություններ՝ հայկական հոգևոր մեղեդիներ, շարականներ, հայ խմբերգային արվեստի երախտավորների՝ Կոմիտասի, Եկմալ յանի, Կարա-Մուրզայի և այլ հեղինակների ստեղծագործություններ, հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր ու երգեր: Երգչախումբը մասնակցել է հանրապետական և համահայկական բազմաթիվ մրցույթների ու փառատոների, բազմիցս արժանացել առաջին կարգի մրցանակների, պատվոգրերի, դիպլոմների, շնորհակալագրերի:

Ռուզաննա Մխիթարյանը նշում է՝ իրենց գործունեությունը բավականին լայնածավալ է, իսկ ես ընդգծում եմ՝ ավաղ, մեկ նյութի շրջանակներում բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Բայց չխոսել 1999 թ.-ի մասին չի կարող: «Այդ թվականի մարտի 23-ին ՀՀ երաժշտական արվեստի պատմության մեջ առաջին անգամ միայն երգչախմբի ուժերով Վանաձորում համերգային տարբերակով ներկայացվեց հայ օպերային արվեստի գլուխգործոց «Անուշն» ամբողջությամբ՝ նվիրված Թումանյանի ծննդյան 130-ամյակին և Տիգրանյանի ծննդյան 120-ամյակին: Այդ տարվա ընթացքում այն կատարվել է 18 անգամ՝ Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Իջևանում, Ստեփանակերտում, Դսեղում: Ներկայացվել է նաև Երևանի Կոմիտասի անվան կամերային տանը: Այնուհետև բեմ բարձրացվեցին «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ», «Վարդանանք», «Գրերի գյուտի 1600-ամյակ», Շառլ Ազնավուրին նվիրված «Մեծ շանսոնյեն» երաժշտական կոմպոզիցիաները: Երբ 2001թ.-ի սեպտեմբերի 28-ին Վանաձոր էր ժամանել Շառլ Ազնավուրը, կայացավ երկար սպասված հանդիպումը: Մեր երգչախումբը քառաձայն կատարեց «Ave Maria» ստեղծագործությունը, Ազնավուրի «Sa jeunesse» ու «Hier encore» երգերը: Արժանացանք շանսոնյեի ջերմ խոսքերին: Պատահական չէ, որ 2003 թ.-ին, մասնակցելով Հայաստանի երգչախմբային ընկերության հիմնադրման 45-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնին, ներկայացրեցինք «Մեծ շանսոնյե» երաժշտական կոմպոզիցիան, որտեղ Ազնավուրի երգացանկից 17 երգ հնչեց՝ իմ քառաձայն փոխադրմամբ»,-հավելում է երգչախմբի գեղղեկավարը:

1992 թ.-ից երգչախումբը համագործակցում է «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» հիմնադիր և գեղղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ: ««Կոմիտաս» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում համատեղ համերգներով 2018 թ.-ին հանդես եկանք Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Ճամփորդող երգչախմբի» հետ, իսկ 2020թ.ին Համբուրգի աղջիկների երգչախմբի հետ: Ֆինանսական հարցերում մեր կողքին է Վանաձորի քաղաքապետարանը, ինչի համար շատ շնորհակալ ենք»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ Կամերային երգչախմբի գործունեությունը մշտապես ուղղված է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին, առհասարակ մարզի պատանիներին ու երիտասարդներին երգչախմբի համերգներին և ելույթներին ներգրավելուն՝ նպատակ ունենալով ապահովել նրանց շփումը դասական երաժշտության հետ, նրանց գեղագիտական և բարոյահոգեբանական դաստիարակությանը:

«Երգչախումբը նոր էջ է բացել Լոռու մարզի երգչախմբային արվեստի պատմության մեջ: Իր 30-ամյա գոյության և համերգային բեղմնավոր գործունեության ընթացքում, դիմակայելով ժամանակի թելադրած դժվարություններին, վարել է ակտիվ գործունեություն՝ պահպանելով, զարգացնելով և տարածելով հայ վոկալ-երգչախմբային բարձրարժեք արվեստը Լոռու մարզում, օրինակ դառնալով և ուղի հարթելով նոր երգչախմբերի համար ևս»,-եզրափակում է Ռուզաննա Մխիթարյանը:

https://past.am/?p=306852&l=am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». Զուրաբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված