Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին

Քիմ Քարդաշյանը ներողություն է խնդրել ընտանիքից նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի պահվածքի համար

Ախ կանայք

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագում ներողություն է խնդրել իր ընտանիքից նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի պահվածքի համար, գրում է Spletnik-ը։

«Ես տեղյակ եմ իմ հարաբերությունների ազդեցության մասին իմ ընտանիքի վրա: Եվ ես երբեք հնարավորություն չեմ ունեցել պարզապես ասելու՝ «ներողություն»,֊ասել է Քիմը։

Նա հավելել է, որ ինքը միշտ փորձել է պաշտպանել իր ամուսնուն, ով պայքարում էր երկբևեռ խանգարման դեմ:

«Ես միայն կարող եմ փորձել վերահսկել իմ արձագանքը ինչ-որ բանի նկատմամբ: Ես չկարողացա վերահսկել, թե ինչպես է նա վերաբերվում ինձ կամ ձեզ: Ես ինքս ինձ խոստացա, որ երբեք թույլ չեմ տա, որ դա ձեզ հետ նորից կրկնվի: Ես այլևս թույլ չեմ տա, որ որևէ մեկը ձեզ հետ այդպես վարվի»,֊ասել է Քիմը:
Նրան աջակցել են հարազատները։ Մայրը՝ Քրիս Ջեները, ասել է, որ հասկանում է Քիմին, քանի որ նա ամեն ինչ արել է՝ հանուն երեխաների։ «Դու նրա երեխաների մայրն ես և փորձել ես ըմբռնումով վերաբերվել նրան։ Մի օր քո երեխաները կհասկանան դա»,֊ ասել է Քրիս Ջենները։ Քլոե Քարդաշյանը հավելել է, որ Քիմը կարող է պատասխանատվություն կրել միայն իր, այլ ոչ թե ուրիշների համար։

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Պսալմը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ