Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ. «Անձնական ցավ է այն ամենը, ինչը վնասում է Հայաստանի անվտանգությանն ու առաջընթացին»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք թատերագետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հայցորդ, թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի   անդամ ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆԻ հետ: 

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

- Սկսեմ մասնագիտության ընտրությունից: Ի սկզբանե որոշել էի մասնագիտանալ լրագրության ոլորտում և լրջորեն պատրաստվել էի Երևանի պետական համալսարանի Լրագրության բաժնի ընդունելության քննություններին: Սակայն, անսպասել հանդիպեցի իմ վաղեմի ընկերներից մեկին՝ Արթուր Մանուկյանին, ով այժմ Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է, իսկ այն ժամանակ սովորում էր ԵԹԿՊԻ-ի Կինոռեժիսուրայի բաժնում: Նա ինձ խորհուրդ տվեց ընտրել թատերագետի մասնագիտությունը, որն ըստ նրա, ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ ուսումնասիրությունների էր միտված: Առանց երկար բարակ մտածելու համաձայնեցի, չնայած գիտեի, որ ընտանիքս կարող է չընդունել իմ որոշումը… համաձայնեցի և չսխալվեցի: Իսկ արդեն մասնագիտական ուղին սկսվեց անվանի կինոգետ Սուրեն Հասմիկյանի արվեստանոցից: Նրա յուրահատուկ և, չեմ վախենա այդ բառն օգտագործել, փառահեղ դասախոսությունները ձևավորեցին իմ մեջ թատերական արվեստի գաղտնիքներին մոտենալու և դուռը ճիշտ կողմից բացելու կարողությունները, որոնք ես ամեն օր հղկում և ավելացնում եմ: 

- Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից: 

-Իմ և իմ թատերագետ ընկերների համար ամենամեծ ձեռքբերումը 2020 թվականին թատերագիտական կայքի ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հայաստանի Թատերական գործիչների միությունը, հիմնելով «Թատերակետեր» կայքը, թատերագետների համար պաշտոնական հարթակ ստեղծեց, ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ մշակույթի ռազմավարական տեսանկյունից կարևոր կառույց ունենալու փաստով: Մեր երկիրն այս հարցում իրոք հպարտանալու տեղ ունի: Այսինքն, արվեստի փորձագիտական ոլորտը պետականորեն արժևորվող ենթակառուցվածք է դարձել:
Առհասարակ ինձ համար գլխավոր ձեռքբերումը որակյալ և անընդհատ կրթությունն է: Համարում եմ, որ մարդը, առավել ևս կինը, 21-րդ դարում պիտի անընդհատ ինքնակրթվի: 
 
- Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Իմ գլխավոր առաքելությունն այս կյանքում մայր լինելու առաքելությունն է: 2020 թվականից հետո ես իմ կյանքը բաժանում  եմ երկու մասի. մինչև պատերազմ և պատերազմից հետո: Չեմ սիրում շահարկել այդ թեման, հայրենիքը լուռ են սիրում և  ծառայում նրան անմնացորդ, բայց պատերազմից հետո ես ինքս ինձ համար որոշել եմ՝ ավելի մեծ խստությամբ պետք է վերաբերվեմ երեխաներիս հայրենաճանաչ քաղաքացիներ դաստիարակելու գործին: Ազգային արժեքների, մայրենի լեզվի գերազանց իմացությամբ պետք է կյանք մտնեն: Ինքս այդպիսի ընտանիքում եմ մեծացել: Իմ պապրեը գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից, հպարտ եմ, որ նրանց ժառանգն եմ և կրում եմ իմ մեջ այդ հզոր մարդկանց գենետիկ կոդը: Միևնույն ժամանակ դա շատ պարտավորեցնող է: Որպես մասնագետ, ինքս իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ: Գտնում եմ, որ ցանկացած ոլորտում պետք է ազնիվ աշխատել: Թատերագիտական հոդվածները, որոնք ես հեղինակում եմ, գրվում են այդ սկզբունքով, անկախ նրանցում եղած քննադատական խոսքից: Որովհետև հստակ գիտակցում եմ, որ ըստ էության մենք գրում ենք հայ թատրոնի ապագա պատմությունը և հաշվետու ենք լինելու գալիք սերունդների առջև:  

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը: 

-Միջնադարյան հայկական իրավական մտքի ամենահայտնի աշխատությունում` Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագրքում» ընդգրկված այս միտքը, թերևս ամենաընդգրկուն և արժեքավոր պատգամն է կանանց դերի, կրթություն ստանալու կարևորության վերաբերյալ: Դեռևս 12-րդ դարում  անվանի գիտնականը դեմ է արտահայտվում բռնի ամուսնություններին, առաջ է քաշում սեփականության հավասար բաժանման, կանանց դեմ բռնություն գործադրողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ցավոք, մեր իրականությունում մինչ օրս առկա են նման արատավոր բարքերը, որն ըստ իս կրթության պակասի, տգիտության հետևանք է: Չնայած հայկական ընտանիքի մոդելը տղամարդակենտրոն է, բայց դա չի նշանակում, որ կինը անտեսված կամ թերարժեք պետք է լինի: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ երեխաների դաստիարակության և կայացման հարցում մոր դերն առաջնային է: Չէ՞ որ տղաները հետագայում իրենց երկրորդ կեսի մտատիպարին մոր կերպարից, նրա բարոյահոգեբանական նկարագրից ելնելով են ձևավորում: Հետևաբար որակյալ սերունդ ունենալու համար կրթված կնոջ դերը շատ կարևոր է, ինչպես առողջ բերք ստանալու համար՝ պարատ և մշակված հողը: Ես ունեմ մեծ ընտանիք, որը ենթադրում է ոչ աննշան խնդիրներ և հոգսեր, սակայն իմ կրթության և մասնագիտական կայացման հարցն ինձ համար պակաս կարևոր և առաջնային  հարց չէ: Ընտանիքիս անդամներն էլ, բնականաբար, գիտակցված և ոչ թե պարտադրված ըմբռնումով են մոտենում այդ հարցին: 

- Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:  
 
-Ամբողջ աշխարհը, որպես քաղաքակրթության օրրան ընդունում է Հունաստանը, իսկ մնացած բոլոր ասույթները ցածր էմոցիոնալ ինտելեկտի տեր զանգվածի ազգային սնապարծությունը խթանող ռոմանտիկ զեղումներ ու մտորումներ են: Հենրիխ Շլիմանի այս բնորոշումը, որպես հայի շոյում է մեր ազգային ինքնասիրությունը: Սակայն չեմ կարծում, որ մեզ կարող է ինչ որ բան տալ: Բայրոնն էլ հայերենը բարձրյալի հետ խոսելու լեզու էր որակում, բայց այսօր մեր մեծամասնություն ինչպե՞ս է վարվում մայրենիի հետ: Ժարգոնային ոճին ժողովրդախոսակցական լեզվամտածողության անցաթուղթ տալո՞վ: Կամ էլ քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած լինելով ենք ինքնագոհ հպարտանում: Ե՞վ… որքանո՞վ ենք մենք աստվածահաճո կյանքով ապրում, թե՞ դրանից առավել էական է խաչի ոսկյա ձուլածոն կրելը: Ստացվում է, որ ինքնախաբեությանը հարիր արժեկարգ ու դրանից ինդուլգենցիա ենք մեզ համար սահմանել: Այնինչ կարող ենք ավելի խոհեմ լինել. դադարենք ուրիշների գաղափարներով, առավելևս նրանց հովանավորության վրա հույսներս դնելով ապրել: 

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը: 

-Երբեք չկորցնել մարդ մնալու հատկանիշը, որովհետև դիմացինդ էլ քեզ նման մարդ է:

- Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

- Թատերախոսականների և գիտական հոդվածների տեսքով: Յուրաքանչյուր բեմադրության մասին գրելիս՝ առաջնահերթություն եմ համարում դրա արդիականությունը: Այն, թե  որքանով է տվյալ ստեղծագործությունը, դերասանի մասնագիտական պատրաստվածությունը, ռեժիսորական մեկնաբանությունը բռնում ժամանակի զարկերակը: Գրիգոր Արծրունին համարում էր, որ թատրոնը ժամանակի բարոմետրն է: Ավելի դիպուկ ձևակերպում դժվար թե գտնենք: 

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Թատերագետին, որպես թատրոնի մարդու և ոչ երբեք խորթ զավակի տեղ ընդունելու մշակույթի բացակայությունը: Այսօր թատերագետները ներկայացում դիտելու համար չունեն ի պաշտոնե հրավիրյալի կարգավիճակ: Ստիպված ենք լինում կամ ընկեր-ծանոթին դիմելով, կամ համառությամբ մտնել թատրոն: Ժամանակն է, որ մեր թատրոնի ղեկավարները մտահոգվեն այս հարցով, ոչ թե բավարարվեն այս կամ այն լրագրողի մի քանի տողով տրված տեղեկատվությամբ: Ցավալին այն է, որ բացի թատերագետներից, հատուկենտ մարդկանց է անհանգստացնում այն փաստը, որ մի քանի տասնամյակ հետո այսօրվա թատրոններում խաղացվող ներկայացումների մասին մասնագիտական վերլուծություն չի լինելու և դրա հետևանքով մեծ խզվածք է լինելու պատմության և իրականության միջև: 
  
- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

- Դեռևս հետպատերազմական ապատիկ է վերբերմունքս: Անձնական ցավ է ինձ համար այն ամենը, ինչը վնասում է Հայաստանի անվտանգությանն ու առաջընթացին:
բայց միևնույն ժամանակ էլ  անձնական ցավ է դառնում այն, ինչը վնասում է մեր հայրենիքի առաջընթացին: 

- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

- Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ստիպված ենք ատամներով պահել այն, ինչ ունենք: Ուստի սերունդներին արժեհամակարգային գիտակացման հիմքի վրա ներքուստ վերակառուցված հայրենիք կուզենայի թողնել: Այլապես նրանք ինչպե՞ս պետք է մեզնից ժառանգած բարոյահոգեբանական ավերակների վրա կառավարեն:

Ք. Աբրահամյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված