Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ. «Հայրենիքը, տունը գրավ դնել չի կարելի»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք նկարիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ ՀԵՏ:

 - Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:  

 - Ավարտել եմ Երևանի Պետ․ Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ աշխատել եմ երեք տարի։ Այնուհետ, երկու տարուց պակաս, «Գիտելիք» ընկերությունում եմ աշխատել։ 1989-ից առ այսօր Վերնիսաժում իմ նկարները վաճառելով եմ վաստակում։ Իրավաբան չդարձա, քանի որ դեռ մանկուց հակումների շրջանակում էր անհայտի բացահայտման մեծ ցանկությունը, խորհրդավորություններ տեսնելը ու զարմանալը, նկարելը, երաժշտությունը։ Հայրս տիեզերքի մասին մանկական մի նկարազարդ գիրք էր գնել, որից ստացած զարմանքը կիսում էի բակի մյուս երեխաների հետ։ Մարդը ի ծնե ունի իր բովանդակությունը և ի վերջո կյանքը նրան դնում է այդ ճանապարհի վրա։

  - Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

 - Նշեցի, որ արդեն 33 տարի Վերնիսաժում իմ նկարների վաճառքով եմ զբաղված։ Այդ ընթացքում նկարել եմ բազմաթիվ նկարներ,։ Եղել են նկարներ, որոնք շատ են դուրս եկել, բայց դարձյալ վաճառել եմ։ Գրում եմ բանաստեղծություններ։ Հրատարակել եմ «Ուղղակի խոսք» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1986-ից մինչ 2008 թվականը գրածս բանաստեղծությունները։ Դրանից հետո դարձյալ գրել եմ, սակայն դեռ գիրք չեմ հրատարակել։ 2008-ին, ոգևորված համակրգչային երաժշտական ծրագրերի ընձեռնած հնարավորություններով, երաժշտություն գրեցի, որն ամփոփեցի «Առավոտ» վերնագրով սկավառակում։ Երգեր էլ ունեմ գրած, բայց երաժշտական մասով ստեղծագործություններս մասնագիտական առումով բավականին լուրջ հղկման կարիք ունեն։ Իսկ հիմա ամբողջովին տարված եմ լեզվագիտական բացահայտումներով, որոնք զուգահեռ հարցեր են առաջացնում մարդաբանությունից, պատմությունից, կրոնի առաջացումից։

  - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

 - Առաքելությունը սահմանվում է ծննդով, իսկ կյանքի ընթացքում սկսում ես հասկանալ նշանակությունը։ Որպես հայ և որպես մասնագետ առաքելությունը կարծում եմ բոլորի համար պետք է լինի նույնը․ նվիրված լինել Հայրենիքին և մասնագիտական գործունեությամբ նպաստել Հայրենիքի բարգավաճմանը։

 - «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:  

 -Կրթված կինը գանձ է, այն էլ բավականին մեծ արժեքով, քանի որ մասնագետ լինելուց բացի մեծ ներդրում ունի սերունդ դաստիարակելու գործում։ Կանայք են որպես մայր աճեցնում երեխային ու նրանց կրթված լինելը կարևոր է աճը որակյալ հունով տանելու համար։

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 - Դժվարանում եմ հասկանալ, թե որն է դժբախտությունը ըստ Շլիմանի, միայն կասեմ, որ արժեքները պետք է գնահատվեն ըստ արժնավույն։ Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է ողջ աշխարհի համար։ Դրա վկայությունները հենց լեզվի մեջ են, տիեզերական նշանակության ժայռապատկերներն էլ որպես լրացում։ Հայերենում բառերը առաջացել են սկզբնաղբյուրից․ դրանք են՝ (բնորոշումը իմն է)․ ձայնային ընկալման վերարտադրությունից, մարդու ներքինից բխող ձայնարկություններից, տրամաբանական մոտեցմամբ կառուցումից առաջացած բառեր։ Այս բոլոր բառերը տրամաբանական համակարգ են կազմում։ Սա արդեն իսկ խոսում է հայերենի լեզուների ակունքում լինելու մասին։ Զայրույթով եմ վերաբերվում "հրամայված»  խեղաթյուրումներին և լեզվական փոխառությունների և պատմության շարադրումների առումով։ Իրականությունը մեկն է և այն չի կարող այլ լինել։ Այն մասնավոր ցանկությունների «գերի» լինել չի կարող։ Կյանքի սկզբունքը և մարդու էությունը հենված են արդարամտության վրա, իսկ այն շեղել նշանակում է հիվանդացնել հասարակությանը։ Շեղում ցանկացած ճշմարիտ իրականությունից նշանակում է հետագայում խնդիրների առաջ կանգնել։ Սա հասկացել է նաև Շլիմանը և, գուցե, հենց այս մոտեցումով էլ օգտագործել է «դժբախտություն» արտահայտությունը։ Ցավալին այն է, որ նման հարցերում իրականության բացահայտումը քաղաքականացվում է և ազգայնացվում, հարցին մոտենում են ըստ ցանկության։    

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 - Ամեն ինչ ունի ընթացք և ժամանակ։ Պետք չէ խախտել այս հարմոնիան։ Ցանկալի արդյունք ստացվում է միայն ժամանակին սկսելով և տևողության ժամանակը պահպանելով։ Ոչ պետք է շտապել և ոչ էլ հապաղել։

 - Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

-Դա հոգեվիճակ է և այն շրջանցել չես կարող։ Հիշում եմ, երբ նորանկախ Հայաստանում մասնակցեցի հեղինակային երգի մրցույթի, ներկայացրել էի ժամանակը քննադատող նման տողեր ունեցող երգ․

«Դատարկության օվկիանոսում չկա քամի ու առագաստ

Ու անկանոն ցասումներում սպասում է համատարած» ․․․

Հոգեվիճակից է ծնվում ստեղծագործությունը, չես կարող կեղծել այդ վիճակը։ Փորձիր, կստացվի անարժեք ստեղծագործություն։

  - Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Մասնագիտական ունակությունները ռեալիզացնելու համար պետք է համապատասխան լիարժեք դաշտ։ Խանգարումը հիմնականում դրսևորվում է ֆինանսների բացակայությամբ։ Չկա, ուրեմն սպասիր կամ փակիր էջը։ Այսօր ստեղծագործողը ինքն է իրեն մատուցողը։ Ստեղծագործողի տեսակ էլ կա, որը իրեն մատուցելու համար երբեք ձեռք չի մեկնում։

  - Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

- Իրականությունները պարբերական պտույտների մեջ են և կրկնվում են։ Այսօրվա իրականությունը 5-րդ դարում էլ է եղել, դրանից առաջ էլ․․․ Իմ վերաբերմունքը այսպիսին է․«Հայրենիքը սրբություն է»։ Հայրենիքը, տունը գրավ դնել չի կարելի։ Բարոյական արժեքների ուժը բավականին մեծ է։ Կա Սրբության ոլորտ, որը ոչ մի գնով ոչ մի հարաբերակցության համեմատականության մեջ չի դրվում և վեր է ամեն ինչից․ ԴԱ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է։

 - Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

  - Հզոր։

 Ք. Աբրահամյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված