Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ԻՇԽԱՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐՈՎ

Կտավ, յուղաներկ, 35x80սմ

Հեղինակ` Doyen Rivoluzionario

* * *

ՁԱՅՆԸ ՀԱՍԱՎ ԱՐԵՎԵԼՔ

Ըստ Հեղափոխական կոմիտեի` Հայաստանում այնքան երգեցին «Զարթնիր լաո», որ Չինաստանում Լաո Ցզին զարթնեց:

* * *

ՍՈՒՐԵՆՅԱՆԸ ՆԻԿՈԼ ՉԻ

(ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ՝ ՄԻՏԻՆԳԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հիմի էս եղանակը ո՞ւմ կողմից ա՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության:

* * *

ԵՂԱՆԱԿՆ Է՞Լ Է ՆԻԿՈԼԱԿԱՆ

Ըստ Գագիկ Սուրենյանի` իշխանությունները սեւերի դեմ բացի սեւ եւ կարմիր բերետավորներով պայքարելուց, նրանց դեմ նաեւ սեւ ամպեր են հանել:

* * *

ՄԱՀՎԱՆ ՀՐԵՇՏԱԿԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

(ՍՊՈՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ` ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հրաչյա Ռոստոմյանը սպորտի նախկին նախարար եղած ժամանակ Հայաստանի սպորտը թաղեց, հիմա գալիս է քաղաքական դաշտ, որ վրեն քար քաշի, գնա:

* * *

SOS ՊԱՆԴԵՄԻԱ

Ըստ վիրուսոլոգների` Եվրոպայում տարածվող կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու ռիսկի խումբ Հայաստանում հանդիսանում են քաղաքական պրիմատները (ՔՊ), քանի որ նրանց առաջնորդները եվրոպաներում զվռնելիս հաստատ կվարակվեն:

* * *

ՌՈՏԱՑԻԱՅԻ ՕՐԵՆՔՈՎ

Ըստ քաղտեխնոլոգների` քանի ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից չի տեղափոխվել Ռուսաստանի հրապարակ կամ Հյուսիսային պողոտա, իշխանափոխություն չի հաջողելու:

* * *

ՊՐԻՄԻՏԻՎ ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Ըստ Վիճակագրության կոմիտեի` ցուցարարների թվի մասին ամենաճշգրիտ տվյալները գրում է Իոաննիսյան Դանչոն, ուղղակի թիվը գրելիս վերջին զրոն ձեռքը չի գնում գրի:

* * *

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՍԿԵ ՀՈՐԹԸ

(ԻԼՀԱՄԸ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ, ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

– Գուցե ես Հայաստանը վերցնեի մաս-մաս, բայց այն ինձ պետք է ամբողջությամբ ու միանգամից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ