⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Պարոն գլխավոր դատախազ, ձեր ժամանակն է. «Իրավունքի» տեղեկությունը հաստատվեց

Թեմա

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի հետ կապված մեծ ճնշում է գործադրվում, որի նպատակով տուժողի հաղորդման հիման վրա վերաբացվել է գլխավոր դատախազի հարազատներին վերաբերող քրեական գործը: Այս տեղեկությունը շտապել էին հերքել դատախազությունից` նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:

«Նախ` նման քրեական գործ չկա, բացի այդ` ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որեւէ ճնշում չկա եւ չի կարող լինել», - ընդգծել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ինչի վերաբերյալ ուշագրավ փակագծեր է բացել քաղաքագետ-միջազգայնագետ, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ: Նա պատերազմում զոհվածների ծնողներին զգուշացնում է, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելն «ամենամեծ բլեֆն է ու սրիկայություն էր, որ այս իշխանությունը կարող էր անել»:

– Սա միայն մի միջոց էր ձեզ լռեցնելու համար: Ի դեպ, Արթուր Դավթյանն էլ, քանի հնարավորություն ունի, իր լծակները թող օգտագործի եւ եղբոր տղայի` ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործը կարճի։ Քրեական գործի համարն էլ գիտեմ, որ հետո վերամբարձ չհայտարարեն, թե նման քրեական գործ չկա։ Պարոն Գլխավոր դատախազ, Ձե՛ր ժամանակն է, վայելե՛ք, թե չէ, ի՞նչ իմանաս, մի օր էլ միգուցե Աղվան Հովսեփյանի պես պատասխանատվության առաջ կանգնեք` կաշառքի, անօրինական ձեռնարկատիրության, նվազագույնը` անօրինական քրեական գործեր հարուցելու, կամ անօրինական ձեւով քրեական գործեր կարճելու համար: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ