⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Անգլոսաքսերը փորձում են Թուրքիայի միջոցով փոխել մեր երկրի արտաքին վեկտորը. Շարմազանով

Թեմա

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կայացած Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հերթական ազգային խայտառակությունն է համարում: 

– Ես այլ բան չէի էլ սպասում: Ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մշտապես եղել երեք հիմնական սկզբունքներից մեկը, այլեւս հայկական դիվանագիտության եւ Հայաստանը ներկայացնող վարչախմբի առաջնահերթությունը չէ: Կապիտուլյանտը 2019 թվականին Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարում էր, թե ցանկացած պահի կարող է Սերժ Սարգսյանի բանակցած կետին վերադառնալ, հիմա ես իրեն եմ ասում` տղա՞ ես, վերադարձի Սերժ Սարգսյանի բանակցած կետին, երբ ինքնորոշման իրավունքը կար, միջանկյալ կարգավիճակը կար, հանրաքվեի պատադիր իրավունքը կար, Ալիեւն էլ ոռնում էր, որ փակ դռների հետեւում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ այսօր ի՞նչ ունենք, նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը չկա, Շառլ Միշելը «Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ» եզրույթն է օգտագործում, այսինքն` այն, ինչ օգտագործում էր Ալիեւն իր ներքին լսարանի համար: Ժամանակին մենք կռիվ էինք տալիս, որ ոչ միայն «Լեռնային Ղարաբաղ» գրեն, այլ` Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արցախն իջեցրեց ավելի ցածր կարգավիճակի, քան եղել է անգամ Խորհրդային միության ժամանակ: Պաշտոնապես հայտարարում եմ`  ԼՂԻՄ-ն ունեցել է ավելի բարձր կարգավիճակ, քան Շառլ Միշելի ասածն է: 

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ է Արեւմուտքն այդքան շտապում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի կնքման հարցում:

– Որովհետեւ Ռուսաստանի գլուխը խառն է ուկրաինական ճգնաժամով: Դեռեւս 2018 թվականին, երբ գրում էին, թե «ՀՀԿ խմբակցության 55 պատգամավոր դուրս են եկել 3 միլիոնի դեմ», ԱԺ ամբիոնից ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ այդ «հեղափոխություն» կոչված չարիքը, որը տեղի ունեցավ սեռական փոքրամասնությունների եւ աղանդավորների մասնակցությամբ, երկու նպատակ է հետապնդում. առաջին` Արցախի հայաթափում եւ հակահայկական լուծում, երկրորդ` Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն դեպի ՆԱՏՕ, որի արդյունքում ռուսական ռազմաբազան պետք է գնա: Հիմա օգտվելով Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության հարմար առիթից` անգլոսաքսոնական հովանավորները փորձում են Թուրքիայի միջոցով փոխել մեր երկրի արտաքին վեկտորը: Ու սա նորություն չէ, երբ 2018 թվականին Հայաստան էր եկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական պարոն Բոլթոնը, հայտարարում էր, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր «պատմական կաղապարներից»: Այն ժամանակ շատերը դեռ «դմփ-դմփ-հու» էին անում, ես ասել եմ, որ սա նշանակում է ապագա կապիտուլյանտները հրաժարվելու են Արցախից  ու ցեղասպանության միջազգային ճանաչումից, ազգային եկեղեցուց, ավանդական ընտանիքից եւ նաեւ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններից: Բոլթոնը պատվերը տվել է, իրենք էլ իրականացնում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ