Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Փողոցը դեռ չի հասել այն կրիտիկական վիճակին, ինչը կարող է ստիպել Փաշինյանին հրաժարական տալ. Այվազյան

Տեսանյութեր

Ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը որոշ սխալներ է թույլ է տալիս, հատկապես` արտաքին քաղաքական հարցերում: Թե ինչ նկատի ունի, «Իրավունք TV»-ի տաղավարում նա փակագծեր բացեց:

– Եթե ճիշտ մարտավորություն ընտրեն եւ իրենց քայլերը համահունչ լինեն նաեւ արտաքին քաղաքական գործընթացներին, այլ ոչ թե գնան հոսանքին հակառակ, կարող են հաջողել: Օրինակ` ՌԴ դեսպանատունը հայտարարություն արեց, որ մտահոգություններ ունի` Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված, ինչը լուրջ լծակ կարող է լինել ընդդիմության ձեռքին Փաշինյանին, այսպես ասած, բավականին նեղը գցելու համար: Բայց, ցավոք, այդ լծակը չեն օգտագործում ու երեւի չեն էլ օգտագործի: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ` փողոցը դեռ չի հասել այն կրիտիկական վիճակին, ինչը կարող է ստիպել Փաշինյանին հրաժարական տալ: Այսինքն` փողոցում պայքարող 15-20 հազար մարդը դեռեւս բավական չէ:

– Երթերին ու հանրահավաքներին մասնակցող մարդկանց թի՞վն է որոշիչ լինելու, թե՞ պայքարի ընտրված գործիքակազմը: Ի վերջո, կհաջողվի՞ այն նույն տեխնոլոգիաներով, ինչով Փաշինյանն է եկել իշխանության, դրանց կիրառմամբ էլ նրան հեռացնել:

– Այդ նույն տեխնոլոգիաներով հնարավոր է, եթե, օրինակ, ամերիկացի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջին Շարպի պետական ռեժիմի դեմ ոչ բռնի պայքարի աշխարհում հայտնի հարյուրից ավելի մեթոդները իմացող լինի եւ կարողանա կիրառել:  Չեմ տեսնում, թե այդ տեխնոլոգիաները հստակորեն օգտագործում են եւ ճիշտ թիրախային են հարվածում: Միգուցե, ընթացքում շտկվի: Իհարկե, զգացվում է, որ որոշակի  անհանգստություն կա իշխանության մոտ փողոցում տեղի ունեցողի վերաբերյալ, հատկապես, որ, կարծես թե, մարդիկ շատանում են: Բայց դեռ այն կրիտիկական զանգվածը չկա եւ իր ուժգնությունը չի ստացել: Որոշ ժամանակ անց այդ պիկին կարող է հասնել, բայց փողոցում տեղի ունեցող գործընթացը պետք է համադրել ճիշտը  արտաքին քաղաքական մեսիջներ ուղարկելով, այդ թվում` նաեւ Ռուսաստանին: Այս առումով Ռուսաստանն ինչ-որ տեղ տալիս է նաեւ հուշում ընդդիմությանը, եւ ճիշտ կանեն, որ այն օգտագործեն: Սա կարող է լուրջ խաղաքարտ դառնալ ճնշում գործադրելու համար, եւ իշխանությունը կարող է հետքայլ անել:

«ԱՄՆ-Ն ԴԵՍՊԱՆԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՎՈՒՄ Է ԱՅՆ, ՈՐ ԱՂԵՏԻ ՄԵՋ ԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»

– Գուցե այստեղ նաեւ կարեւոր է, թե ինչ ազդակներ են գալիս հենց արտաքին աշխարհից եւ դրանք բոլորովին էլ ի նպաստ ընդդիմության չե՞ն:

– Ռուսաստանի կողմից ազդակ հստակ կա, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, դեսպանի շուրթերով փաստացի գովում է այն, որ աղետի մեջ ենք գտնվում: Երեք տարվա մեջ Հայաստանը տեսավ պատերազմ, հսկայական կորուստներ, պետականության քանդում, բանակի ու պետական ինստիտուտների թուլացում, իսկ ԱՄՆ դեսպանը ողջունում է այս գործընթացը: Ըստ էության, իրենք ասում են, որ այլանդակությունները, որոնք այս իշխանությունը թույլ է տվել, լավ է արել ու ճիշտ է արել, իրենք պաշտպանում են ու հետագայում էլ ինչ այլանդակություն անեն, աչք ենք փակելու դրանց վրա: Ընդդիմությունը պետք է այս ամենից ճիշտ հետեւություն անի: Ընդ որում` հենց Արեւմուտքն է ձգտում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն օր առաջ ստորագրվի, իսկ Ռուսաստանն ասում է` սպասեք:

– Բայց Ռուսաստանն էլ է հետեւողականորեն հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման եւ հետագա սահմանագծման օգտին: Այդ մասին օրերս վերահաստատեց նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

– Ողջունում է, բայց չի ասում` եկեք 10 օրից կամ մի ամսից վերջացնենք այդ գործընթացը: Մինչդեռ դեռեւս նախորդ անգամ, երբ Փաշինյանը գնացել էր Բրյուսել, ասել էին մինչեւ ամսի 30-ն այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի: Ռուսաստանը բազմիցս ասել է, որ խաղաղության պայմանագրի ժամանակը չէ, որովհետեւ հիմա աշխարհում գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, աշխարհակարգ է փոխվում: Հստակ նշել է, որ ժամանակը կգա, ավելի հանգիստ պայմաններում կնստենք, առանց երրորդ կողմի միջամտության, այսինքն` Արեւմուտքի, դրա մասին կխոսենք: Իսկ Ռուսաստանն այնպես կանի, որ բոլոր կողմերն էլ շատ թե քիչ իրենց բավարարված կզգան, եւ մի կողմն իրեն առավել նվաստացած չի զգա: Բայց Արեւմուտքն այսօր ասում է, որ օր առաջ պետք է ստորագրեք: Հիմա եթե ընդդիմությունն իր «եւ-եւ»-ի արտաքին քաղաքականությունը վերջացնի եւ չասի, որ պետք է լավ հարաբերություններ կառուցենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ, այլ սկսի մտնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական օրակարգի մեջ, ձեւավորի հակաարեւմտյան օրակարգ, դրանով իսկ կթուլացնի Արեւմուտքի ճնշումը ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի օր առաջ չստորագրվի այդ պայմանագիրը: Մյուս կողմից էլ պետք է պնդել, որ Հայաստանում ամերիկյան կենսաբանական սպառնալիքները պետք է չեզոքացվեն Ռուսաստանի կողմից դրանցում ստուգումներ անելու ճանապարհով:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է, ՎԵՐՋԻՎԵՐՋՈ, ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ»

– Փաստորեն, ըստ Ձեզ, գնդակն, այնուամենայնիվ, ընդդիմության դաշտո՞ւմ է, եւ մնում է իրենք հստակեցնեն, թե ի՞նչ են ուզում:

– Պարտավոր են, վերջիվերջո, կողմնորոշվել, այլ տարբերակ չկա: Դմիտրի Մեդվեդեւը օրեր առաջ նկարագրել է, թե ինչպիսին կլինի աշխարհը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից հետո եւ ընդգծել, որ նոր աշխարհում հարգանքի կարժանանան այն պետությունները, որոնք սուր հակադրության մեջ կմտնեն Արեւմուտքի հետ: Կոպիտ ասած` ովքեր կռիվ կտան Արեւմուտքի հետ, Ռուսաստանն իրենց կօգնի, կպաշտպանի: Ու հիմա, երբ ընդդիմությունն ասում է «եւ-եւ» եմ անելու, ստացվում է, որ իրավիճակը զարգանալու է մեզ համար ամենավատ սցենարով: Իսկ Արեւմուտքին ընդդիմությունը չի ընդդիմանում, այլ ընդհանուր հայտարարություններ է անում, հավաքված ժողովուրդն էլ չգիտի, որ սպառնալիքն իրականում հենց Արեւմուտքի կողմից է:

– Բայց հիմա փողոցում պայքարող ընդդիմությունը ոչ թե ասում է, որ «եւ- եւ»-ի արտաքին քաղաքականություն են վարելու, այլ պնդում են, որ իրենք գեոպոլիտիկ տերեր չունեն ու ամեն կերպ առաջ են մղելու ազգային օրակարգը:

– Սեփական ազգային օրակարգը նույն «եւ-եւ»-ի քաղաքականությունն է: Աշխարհում սով է սպասվում, ահաբեկչության ակտիվացում, նոր պատերազմներ, կենսաբանական զենքի հնարավոր կիրառում, իսկ դու, լինելով փոքր պետություն, չունենալով ռեսուրսներ` ասում ես` ես ոչ մեկի հետ չեմ ուզում լինել ու բոլորի հետ ուզում եմ լավ լինել, սա նշանակում է, որ դու ուղղակի կրակի հետ ես խաղում: 

– Գուցե, սա նաեւ զգուշություն է` հաշվի առնելով, որ դեռ չգիտենք, թե ռուս-ուկրաինական պատերազմն ինչով է ավարտվելու, ու այնպես չէ, որ պատերազմի արդյունքները լինելու են վաղը կամ մյուս օրը:

– Բելառուսն այս պահին ամբողջությամբ ինտեգրվել է Ռուսաստանի վարած աշխարհաքաղաքական գործընթացների մեջ: Նա հասկանում է ռիսկը, բայց ասում է` կա՛մ միասին հաղթում ենք, կա՛մ միասին գոյություն չենք ունենալու: Չի լինելու այնպես, որ ասես` «եւ-եւ» անեմ, ու եթե Ռուսաստանը պարտվի, Արեւմուտքի հետ կլինեմ, Արեւմուտքը պարտվի կգնամ Ռուսաստանի մոտ: Այստեղ գոյության խնդիր է դրված, եւ եթե այդպես վարվենք, հաղթանակից հետո` Ռուսաստանն ուղղակի կասի ոչ մի ազգային պետություն էլ կարող է չունենաս, եթե այս նոր աշխարհին այդ խելքով ես մոտենում ու նման մոտեցումներով առաջնորդվում: Այդ դեպքում Ռուսաստանը կասի` կգնաս Արեւմուտքի հովանու ներքո Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր էլ կնքես, հանքերդ էլ կգան կսրբեն ու կտանեն, այլասերումներն էլ կօրինականացնեն ու քեզ մի քանի քառ. կմ կթողնեն ու կասեն` գնա հարցերդ լուծի, իսկ եթե իմ հետ ես ուզում լինել, որովհետեւ հաղթել եմ, ուրեմն` կանես այնպես, ինչպես ես եմ ասում, ոչ թե ինչպես դու որոշում ես: Մինչդեռ եթե մնանք Ռուսաստանի կողքին, մտնենք պատերազմի մեջ ու միասին հաղթենք, իսկ հաղթանակն օբյեկտիվ գործընթաց է լինելու, այդ ժամանակ հնարավորություն կունենանք հաղթանակի դափնիներից եւս օգտվել:

– Ե՞րբ կստեղծվի այդ հնարավորությունը, դեռ որքա՞ն պետք է դիմակայել:

– 2022 թվականը որոշիչ եւ վճռական տարի է լինելու: Դեռ շատ ծանր փորձություններ են սպասվում բոլորին: Եթե Հայաստանի ընդհանուր քաղաքական դաշտը` իշխանությունը եւ ընդդիմությունը շարունակի «եւ-եւ»-ի քաղաքականությունը` մեկը շատ, մյուսը` քիչ, ապա կանգնելու ենք գոյության սպառնալիքների առաջ: Սպառնալիքներն ուղղակի գալու են, ոտքով բացեն մեր տան դուռն ու մտնեն ներս: Այդ ժամանակ, միեւնույնն է, ստիպված խնդրելու ենք Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, որ գան ու մեր գոյությունը պաշտպանեն: Բայց այդ ժամանակ մեր սխալները զգալով` ավելի խեղճացած  վիճակում ենք լինելու, մեր լեզուն էլ այդքան երկար չի լինելու, որ ինչ-որ բաներ պահանջենք: Դրա համար քանի դեռ այդ պահը չի եկել, Ռուսաստանն ասում է` ինձ հետ եղիր, միասին այս կռիվը տանք, հաղթենք, դու էլ այդ հաղթանակի դափնիներից կօգտվես: Իսկ եթե չես ուզում, նստիր ու սպասիր, թե այդ աղետները երբ են լցվելու քո գլխին: Այո՛, այդ ժամանակ էլ է Ռուսաստանը մեծահոգաբար օգնելու, ինչպես հարյուր տարի առաջ էր, երբ էլի ընկել էինք «եւ-եւ»-ի մեջ ու ամեն ինչ կորցրեցինք հայ- թուրքական պատերազմի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրի հետեւանքով, իսկ հետո խեղճացած վիճակում մտանք ԽՍՀՄ կազմ: Երբ դու թույլ վիճակում ես, չես գնահատում համարժեք աշխարհաքաղաքական իրողությունները, քեզ հետ էլ ոչ ոք հաշվի չի  նստում: Որպես ժողովուրդ` այն ժամանակ ԽՍՀՄ-ը մեզ ընդունեց, դեմոգրաֆիական աճ ապահովեց, զարգացրեց, բայց այն, ինչ կարող էինք ունենալ ժամանակին ճիշտ աշխարհաքաղաքական իրողությունները գնահատելու դեպքում` չունեցանք: Հիմա նույն վիճակն է, ու քանի շուտ է, պետք է խելքի գանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top