Ավինյանականները «գրոհում են»
Թեմա«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետից հինգ պակաս նախկին փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ակտիվորեն քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում պաշտոնների է տեղավորում իր թիմին: Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ավինյանի ինքնավստահությունը, որ հենց ինքն է լինելու հաջորդ քաղաքապետը, արդեն «հատում է հասարակածը»: Եվ թեպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ հենց նա է լինելու իրենց քաղաքապետի թեկնածուն, բայց, այդուհանդերձ, ՔՊ-ականներն անվստահություն ունեն նրա հարցում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
